Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին

23 Մայիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ (www.rotary.org) միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի 9-րդ համաժողովին, որն առաջին անգամ անց էր կացվում Հայաստանում։

Ռոտարին բիզնեսի և այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչների հասարակական ակումբային կազմակերպություն է, որի նպատակն/մպատակներից է անդամների հնարավորությունները ծառայեցնել հասարակական և համայնքային կարևորագույն խնդիրների լուծման համար:

Համաժողովին մասնակցում էին նաև ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, Ռոտարի կազմակերպության միջազգային ղեկավարները և գործարար հասարակության առաջատար ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Եվրոպայի և մեր տարածաշրջանի 20-ից ավել երկրներից:

Վահան Քերոբյանը համաժողովի «Innovative and adaptive leadership» սեսիայում հանդես է եկել ողջույնի խոսքով, որում համառոտ ներկայացրել է  առաջնորդության իր տեսլականն ու սկզբունքները գործարար, ռազմական և հանրային ծառայության ոլորտների առաջնորդի տեսանկյունից։ Նախարարը նշել է, որ կյանքի տարբեր փուլերում, առնչվելով այս երեք ոլորտներում առաջնորդության հետ՝ եկել է այն եզրակացության, որ իրական առաջնորդին առավելապես բնորոշ են պարզությունն  ու համեստությունը, վստահելիությունը, ուրիշներին չմեղադրելը, հետաքրքրասիրությունը, թափանցիկությունն ու ազնվությունը, ստեղծարարությունը, կարգապահությունը, փոփոխություններին պատրաստ լինելը և, իհարկե, սերը Հայրենիքի հանդեպ։

Համաժողովի ընթացքում Հայաստանից և արտերկրից հրավիրված բանախոսները ելույթներ են ունեցել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու, իննովացիոն մտածողության խթանման, խաղաղության և հակամարտությունների կանխարգելման գործում բիզնեսի դերակատարության, կրթության և առողջապահության ոլորտներին վերաբերող թեմաներով: Ելույթներում բանախոսները ներկայացրել են նաև առաջնորդության իրենց բանաձևերն ու կիսվել հաջողակ առաջնորդության տարբեր պատմություններով։

Ռոտարի 117-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ստանձնել է 2452 տարածաշրջանի կառավարումը 2021-2022 թթ․ համար և կառավարիչ է ընտրվել Աշոտ Կարապետյանը:

Ռոտարին իրականացրել է բազմամիլիարդ արժողությամբ բարեգործական ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 4 մլն ԱՄՆ դքլարից ավել Հայաստանում: Հայաստանում կան 7 Ռոտարի ակումբներ, 5-ը՝ Երևանում, 1-ական Գյումրիում և Վանաձորում:

Ռոտարիի ծրագրերի հիմնական ուղղություններն են՝ աջակցություն տնտեսության զարգացմանը, խաղաղության և կոնֆլիկտների կանխարգելման, առողջապահական, շրջակա միջավայրի պահպանման և ուսուցողական ծրագրերը:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00