Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին այցելել է Կինոյի տուն, որտեղ հանդիպում է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանի և միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի հետ։
Նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» ստեղծարար կրթական–մշակութային միջավայր ստեղծելու նախագծին։
Միքայել Դովլաթյանի և Արայիկ Մանուկյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է շենքի տարածքով, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին, տեղեկացել նախագծի մանրամասներին, նաև առկա խնդիրներին ու խոչընդոտներին, քննարկել դրանց հնարավոր լուծումները։
«Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» ստեղծարար կրթական–մշակութային միջավայրում նախատեսվում է ներառել․
Կոնցեպտի իրագործման արդյունքում Երևանի կենտրոնում կստեղծվի կրթամշակութային, զբոսաշրջային ստեղծարար ազգային հանգույց։