Թայեքս փորձագիտական առաքելություն՝ «Ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների կառավարում» թեմայով

06 Մայիսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության նախաձեռնությամբ և նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության համակարգմամբ և համագործակցությամբ, մայիսի 2-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում «Ոռոգման արդի տեխնոլոգիաների կառավարում» թեմայով փորձագիտական առաքելությունը։ 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության, գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությունների աշխատակիցները, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս փորձագիտական առաքելության փորձագետներ և այլ շահառուներ։

Միջոցառմանը Արման Խոջոյանը հանդես է եկել  ողջույնի խոսքով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին։

Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանում ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը։ Փորձագիտական առաքելության արդյունքում կտրամադրվի խորհրդատվություն և ուղեցույց վերոնշյալ ոլորտի օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխությունների, ինչպես նաև սակավաջրության և երաշտի դեպքում ոռոգման ջրի առաջնահերթ օգտագործման կարգի վերաբերյալ: Կներկայացվի երաշտի հարմարվողականության ԵՄ լավագույն փորձը։

Հայաստանը կստանա առավել մանրամասն տեղեկատվություն ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում պետական ​​քաղաքականության մշակման համաշխարհային փորձի, ոլորտում իրավական դաշտի կարգավորման, ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների ստանդարտների սահմանման և պահպանման, ամբողջական ներդրման և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ: 

Հնգօրյա միջոցառումը կազմակերպվում և ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից։

Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Գուիդո Բոնատին` Իտալիայից (Գյուղատնտեսության հետազոտությունների և տնտեսագիտության խորհրդի (CREA) տեխնոլոգիայի գծով տնօրեն), Վիլդա Գրիբաուսկիենեն՝ Լիտվայից (Կաունասի անտառային և բնապահպանական ճարտարագիտական կիրառական գիտությունների համալսարանի դոցենտ), Ռոննի Վան Լովերենը՝ Բելգիայից («Կլիմայի հարմարվողականության» ծրագրի ղեկավար):

Լրացուցիչ տեղեկատվություն

Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00