Հայաստանում ստեղծվում է կանանց տնտեսական զորացման հարթակ

06 Մայիսի, 2022

Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվող ՀՀ Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։  

Ողջունելով միջոցառման մասնակիցներին Վահան Քերոբյանը նշել է, որ տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունն այսօր անգերագնահատելի է: Նա նաև ավելացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում  կանանց ձեռներեցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում` մեր երկրում կին ձեռներեցների թիվը զգալիորեն ավելացել է, սակայն դա չի կարող բավարար համարվել։  

«Ուրախ եմ, իմ գործընկերների հետ միասին ազդարարել մեր համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծված կանանց տնտեսական զորացման հարթակի մեկնարկը, բայց նաև հասկանում եմ, որ սա շատ չնչին հնարավորություն է, որ կարողանանք հավասարեցնել կանանց և տղամարդկանց ներգրավվածությունը բիզնեսում։ Լիահույս եմ, որ այս հարթակի գործարկման շնորհիվ շատ կայանք մոտ ապագայում ձեռք կբերեն աշխատանք և շատերը, որ ունեն գործարար հմտություններ, մեծ ցանկություն և բավարար ներուժ, կհաջողեն իրենց բիզնեսում՝ համալրելով այսօր արդեն իրենց տեղն ու դերը գտած և Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում որոշակի դերակատարում ունեցող կին ձեռներեցների շարքերը», -նշել է նախարարը և ավելացրել, որ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրված է և կանի հնարավորինս, որպեսզի առաջիկայում էապես մեծանա կանանց ներգրավվածությունը տնտեսության մեջ։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում նշել է, որ

«Հայաստանը բախվում է էկոհամակարգային մակարդակի բարդ խնդիրների, որոնք պահանջում են լուծման համալիր և նորարար մեխանիզմներ։ ՄԱԶԾ-ի նպատակն է խթանել կանանց ձեռնարկատիրական ներուժը և տնտեսական հնարավորությունները Հայաստանում՝ ապահովելով Կառավարության առավել ընդգրկուն մասնակցություն։ Աջակցության այս ինքնատիպ մեխանիզմը ստեղծելու գործում մենք վճռականորեն գործակցում ենք Կառավարության հետ, քանի որ կանանց տնտեսական մասնակցությունը, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության և ձեռներեցության մակարդակի բարձրացման միջոցով, վճռորոշ դեր ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով»,-ասել է Նաթիա Նացվլիշվիլին։

«Լիահույս ենք, որ հարթակը կկայանա իբրև կանանց կարողությունների զարգացման և ձեռներեցության խթանման ազգային գործիք, որը կմիավորի նաև հանրային և մասնավոր բոլոր նախաձեռնությունները։ Նպատակ ունենք այն դարձնել նաև ֆինանսական ռեսուրսները կառավարող, կրկնությունները բացառող ու լավագույն մոդելները տարածող գործիք»,-նշել է իր խոսքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

Հարթակն աջակցելու է ձեռնարկատիրության և  զբաղվածության էկոհամակարգի կայացմանը՝ քարտեզագրելով էկոհամակարգի տարբեր դերակատարների կարողություններն ու ռազմավարական նպատակները,  ինչպես նաև մշակելու և ներդնելու է ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանման արդյունավետ մոդելներ,  գնահատման համակարգեր, տրամադրելու է հետազոտական տվյալներ՝ տվյալահեն քաղաքականություն մշակելու համար։

Հարթակը նաև աջակցելու է կին ձեռներեցներին և աշխատանք փնտրող կանանց՝ կիրառելով նորարարական գործիքներ,  առաջարկելով ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը խթանող թիրախային ծրագրեր, ինչպես նաև տարատեսակ ցանցերի անդամակցության և ֆինանսավորման հնարավորություններ։

Կանանց տնտեսական զորացման հարթակի լիարժեք մշակման և ներդրման շրջանակում կիրականացվեն պիլոտային ծրագրեր՝ նպաստելու առնվազն 50 սկսնակ և 50 գործող կին ձեռներեցների ու 250 ցածր տնտեսական կարողություն ունեցող կանանց տնտեսական զորացմանը։

Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց 51,4 տոկոսն է միայն աշխատուժի մաս կազմում, մինչդեռ տղամարդկանց պարագայում այդ թիվը 70,6 տոկոս է:

Կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զգալի մասը՝ մոտ 86 տոկոսը, ներկայացնում է փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտը, մոտ 95 տոկոսն էլ գործունեություն է ծավալում առևտրի և ծառայությունների ոլորտում։

Միջոցառմանը հաջորդել է պանելային քննարկում և հարց ու պատասխան մասնակիցների միջև։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00