Վահան Քերոբյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում

26 Ապրիլի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցում են «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» եռոօրյա միջոցառումը մեկնարկել է ապրիլի 25-ին։

Ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում ունեցած ելույթում Վահան Քերոբյանը խոսել է ներկայիս մարտահրավերների և դրանց հաղթահարման մասին․ «Մենք գտնվում ենք աշխարհի նոր տնտեսական և քաղաքական քարտեզի ձևավորման պատմական փուլում։  Եվ այստեղ տեսնում ենք և՛ մեծ ռիսկեր ու նաև նոր հնարավորություններ։ Խաթարվում է ոչ միայն վերջնական ապրանքների, այլև սարքավորումների, տեխնոլոգիաների և ֆինանսների ավանդական շղթան։ Դրա հետ մեկտեղ անվտանգությունը դառնում է ուղղակի ռիսկ բոլորիս համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է պարենային, կլիմայական, տեխնոլոգիական, լոգիստիկ, արդյունաբերական, ֆինանսական և, իհարկե, սոցիալական անվտանգությունը։ Համոզված եմ, որ բոլորս մտահոգված ենք գների կտրուկ աճով, հատկապես պարենային ապրանքների մասով։ Ու անգամ տնտեսական բարձր աճի պարագայում աղքատության մակարդակը բարձրանում է ահռելի տեմպերով, և կառավարությունները պետք է գերջանքեր գործադրեն՝ սոցիալական աղետ թույլ չտալու համար», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

Ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև․ ներդրումների և արտաքին տնտեսական կապերի գծով Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարար Սարդոր Ումուրզակովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շերալի Քաբիրը։

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաներն ու զարգացումները, նոր գործարար կապեր հաստատել, պայմանագրեր կնքել և արդյունքում՝ արդյունաբերական համագործակցության նոր նախագծեր իրականացնել։

Միջոցառմանը մասնակցում են պաշտոնյաներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից և Հնդկաստանից։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00