Ռաֆայել Գևորգյանն այցելել է Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ զբաղվող «ՎԱԲԱՏԵՔՍ» ՍՊԸ ընկերություն

11 Ապրիլի, 2022

Ապրիլի 8-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Վանաձորի «ՎԱԲԱՏԵՔՍ ՍՊԸ» ընկերություն։ Նրան ուղեկցել են տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը և նախարարության աշխատակիցներ։

Ընկերության տնօրեն Տիգրան Ղարաջյանը ներկայացրել է իրենց գործունեությունը, առաջիկա ծրագրերը և առկա խնդիրները։

2017թ.-ին հիմնված ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ՝ առաջարկելով տեղական արտադրության HDPE որակի (բարձր խտության պոլիէթիլեն) հակակարկտային ցանցեր և դրանց տեղադրման համակարգեր, իրականացնում այգիների ցանցապատման ամբողջական ինժեներական աշխատանքներ՝ արտադրելով նաև ցանցերի տեղադրման համար անհրաժեշտ հենասյուներ, որոնք երաշխավորում են համակարգի կայունությունը և բարձր դիմացկունությունը։

Ընկերության բարձրորակ արտադրանքը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին. ընկերությունն ընդգրկվել է աշխարհում ցանցեր արտադրող ընկերությունների լավագույն տասնյակում:

Ռաֆայել Գևորգյանը շրջել է ընկերության տարածքով, եղել է արտադրամասում, ծանոթացել սարքավորումներին և արտադրանքին (կարկտապաշտպան ցանցեր և սյուներ):

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ֆինանսական միջոցների ներգրավվման կամ ներդրումների դեպքում հնարավոր կլինի ընդլայնել գործունեությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մեծ ծավալի արտադրություն։ 

Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է պետական աջակցության շրջանակներում տրամադրվող աջակցությունը և գործիքակազմը։ Նա նաև նշել է, որ նախարարությունը կարևորում է տեղական արտադրողին աջակցելն ու խրախուսելը և պատրաստակամ է օգնելու այն ընկերություններին, որոնք կարող են ապահովել մրցունակ տեղական արտադրություն։     

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00