Մարտի 30-ին Դուբայ «Էքսպո 2020» ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի Միության Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի տարբեր ոլորտներում:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Մյանմայի գլխավոր հանձնակատարի տեղակալ Լեվի Սապ Նեյ Թանգը։