Արման Խոջոյանը մասնակցել է ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության վերաբերյալ քննարկմանը

07 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 5-ին մասնակցել է «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը։

Ներկայացնելով Հայաստանում սերմնաբուծության ներկա վիճակն ու հնարավորությունները՝ Արման Խոջոյանը նշել է, որ մեր երկիրն այս ոլոտում ունի զարգացման մեծ ներուժ, որին նպաստում են նաև բարենպաստ բնակլիմայական պայմանները։ 

Խոսելով սերմնաբուծության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ նախարարի տեղակալը հատկապես առանձնացրել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի գործունեությունը։ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ գիտական այս կենտրոնը զգալի ավանդ ունի Հայաստանի սերմնաբուծության զարգացման հարցում․ գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են 18 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 նմուշներ: Նա ընդգծել է, որ նշված թվերը վկայում են Հայաստանում առկա մեծ ներուժի մասին, և այդ կարողությունների օգտագործումը կարող է մեծապես նպաստել ԵԱՏՄ տարածքում ոլորտի հետագա զարգացմանը։ 

Միջոցառման ընթացքում համակողմանիորեն դիտարկվել են սերմնաբուծության և սելեկցիայի բնագավառում նոր միտումները, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև սերմերի և տնկանյութերի փոխադարձ առևտրի ընդլայնում և, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական ապրանքների արտադրության արդյունավետության բարձրացման հարցերը։

ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը նշել է, որ ԵԱՏՄ գյուղատնտեսներին որակյալ սերմերով ապահովման հարցերն առանցքայինների շարքում են. որպես ասվածի վկայություն՝ մատնանշվել է նախորդ տարի ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշումը, որը սահմանում է ներմուծվող կենսականորեն կարևոր սերմերի ցանկը, որոնց փոխարինումը տեղական արտադրանքով քրտնաջան աշխատանք է, ինչը պահանջում է գիտության, բիզնեսի, շուկայագիտական հմտությունների և այլ ուղղությունների համադրում։ Բանախոսը հավելել է, որ այդ նպատակով աշխատանք է տարվել ԵԱՏՄ անդամ պետությունների ու դրանց գործարար հանրույթների հետ, համապատասխան վերլուծություններ են արվել։

Քննարկման ընթացքում առանձնակիորեն շեշտվել է ներկայումս ներմուծումից կապված այնպիսի մշակաբույսերի սերմերի բուծումն ու սելեկցիան, ինչպիսիք են եգիպտացորենը, ձմեռային տարեկանը, արևածաղիկը, շաքարի ճակնդեղը, բազմամյա խոտաբույսերը, բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել ու անցկացվել է մինչև 2025թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության և անասնաբուծության ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների մրցունակության բարձրացման նպատակով միջոցառումների իրականացման համատեքստում, որոնց համար հիմք են հանդիսանում ԵԱՏՄ շրջանակներում ընդունված առանցքային երկու միջպետական համաձայնագրեր՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության և գյուղատնտեսական նշանակության կենդանիների հետ սելեկցիոն-ցեղատեսակային աշխատանքների վարման ունիֆիկացմանը նպատակաուղղված միջոցառումների վերաբերյալ։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00