Վահան Քերոբյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին

03 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ․ 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և  մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Հուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսված հանդիպումներն արդյունավետ կանցնեն և կնախանշվեն նոր համատեղ նախագծեր, որոնք առավել կնպաստեն մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի հարաբերություններ, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը նույնպես հասնի նման բարձր մակարդակի։    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերությունների մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման,  բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկվել է նաև իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նվազեցման հնարավորությունը։ Այս առնչությամբ Վահան Քերոբյանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կգործադրվեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ 

Վահան Քերոբյանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եվրասիական տնտեսական միույթյունից, դիտարկել նաև երկու երկրների արտադրանքը դեպի երրորդ երկրներ արտահանելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեքենաշինության ոլորտում համատեղ նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ հատկապես շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրության հնարավոր կազմակերպումը։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը հատկապես հետաքրքրված է Հայաստանից դեպի Իրան մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00