Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է Wine Travel Awards գինու զբոսաշրջության միջազգային մրցույթին. հաղթողները կընտրվեն քվեարկությամբ

02 Մարտի, 2022

2022 թ մարտ ամսին առաջին անգամ կկազմակերպվի Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության առցանց մրցանակաբաշխությունը: Հայաստանը` GIZ-ի ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հովանավորությամբ և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ մրցանակաբաշխությանը կներկայացնի հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ:

Քվեարկությունը կսկսվի մարտի 1-ից www.winetravelawards.com կայքում: Հաղթողները կորոշվեն ինչպես հանրային քվեարկության, այնպես էլ գինու և էնոտուրիզմի փորձագետներից բաղկացած ժյուրիի գնահատման միջոցով:

«Նորարարական ձևաչափով այս մրցույթն անցկացվում է առաջին անգամ: Այն ներառում է թիրախային երկրներում միասնական գովազդային և տեղեկատվական արշավների իրականացում: Դրանք կնպաստեն առաջադրված գինու զբոսաշրջության նախագծերի, մրցույթի գործընկերների, ինչպես նաև մասնակից երկրների հանրահռչակմանը:»,- նշեց ՀԽԳՀ միջազգային ծրագրերի փորձագետ և նորարարական գինու զբոսաշրջության մագիստրոս Հայարփի Շահինյանը:

Թեկնածու նախագծերի մասին հոդվածները և պրոֆիլները կհրապարակվեն Wine Travel Awards Guide կատալոգում, որը կցուցադրվի գինու ոլորտի ամենակարևոր և հայտնի ցուցահանդեսներին՝ ներառյալ London Wine Fair և ProWein.

Բացի այդ, մրցույթից  առաջ և հետո կիրականացվեն հանրային իրազեկման արշավներ թիրախային երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա:

Տարբեր անվանակարգերում Հայաստանից առաջադրված թեկնածուների պրոֆիլները, որոնց համար կարող եք քվեարկել ներկայացված են ստորև.

1.    https://winetravelawards.com/nominee/wine-history-museum-of-armenia/

2.    https://winetravelawards.com/nominee/areni-1-cave/

3.    https://winetravelawards.com/nominee/momik-wine-cube/

4.    https://winetravelawards.com/nominee/vine-and-wine-foundation-of-armenia/

5.    https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia/

6.    https://winetravelawards.com/nominee/wine-consumption-study/

7.    https://winetravelawards.com/nominee/guidemaster-wine-tour-guide-program/

8.    https://winetravelawards.com/nominee/evn-wine-academy-s-enology-and-wine-business-program/

9.    https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia-2/

10.  https://winetravelawards.com/nominee/vini-armenian-wine-guide/

11.  https://winetravelawards.com/nominee/yerevan-wine-days/

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00