Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով

24 Փետրվարի, 2022

Փետրվարի 24-ին Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով, որի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թ․ դեկտեմբերի 22-ին ՀՀ և ՌԴ մինչև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակներում։

Գործարար համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գործարարներ։

Համաժողովի սկզբում Նարեկ Տերյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որի ընթացքում նշել է․ «Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, նաև շնորհիվ անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Այսպես, 2019 թվականին առաջին անգամ մեր երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ 2021 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,6 մլդ ԱՄՆ դոլար»։ Նախարարի տեղակալն իր խոսքում նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի Դաշնության ընկերությունների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի հաստատման ուղղությամբ։

«Անհրաժեշտ է ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան և համատեղ կորպորացիաների և արտադրությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել առավել մրցունակ։ Անհրաժեշտ է նաև կառուցել կազմակերպչական-լոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանմանն աջակցող կենտրոններ փոքր և միջին բիզնեսին օժանդակելու նպատակով», - հավելել է նախարարի տեղակալը։ 

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն իր խոսքում նշել է. «Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը հասել է որակապես ավելի բարձր մակարդակի և արդյունավետ երկկողմ փոխգործակցություն է ծավալվել հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ համագործակցության ձևավորումը ռադիոէլեկտրոնիկայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։ 

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը և, իհարկե, շարունակում է ավելացնել ինչպես մեքենաների, այնպես էլ արդյունաբերական սարքավորումների և հանքային արտադրանքի մատակարարումները:

Համաժողովի ընթացքում ռուսաստանցի գործարարներին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է  շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ:

Համաժողովին հաջորդել են հայ և ռուս գործարարների B2B ձևաչափով հանդիպումները, որոնք անց են կացվել «Էներգետիկա, ենթակառուցվածքների զարգացում», «Կոմունալ և գյուղտեխնիկա, հասարակական տրանսպորտ», «Բարձր տեխնոլոգիաներ և ՏՏ ոլորտ» թեմաներով։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00