Արման Խոջոյանը մասնակցել է Ագրոտեք ինկուբատոր 2021 միջոցառմանը

21 Փետրվարի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 19-ին մասնակցել է Ագրոտեք ինկուբատոր 2021 միջոցառմանը, որն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը, որի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսավորվում է ԵՄ, համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից, իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  կողմից։

Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք թույլ կտան առավել արդյունավետ լուծել ագրոարդյունաբերական ոլորտի խնդիրները, հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին գործընկերային կապեր հաստատել տեխնոլոգիական և գյուղատնտեսության ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, նորաստեղծ ընկերություններին հնարավորություն ընձեռել ներգրավել նոր ներդրումներ, խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը։

«Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ փուլի եզրափակչի նպատակն էր բացահայտել տարբեր նորարարական գաղափարներ, որոնք կլուծեն գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերներն ավելի արագ, պարզ և արդյունավետ կերպով», - նշել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Օրվա ընթացքում մասնակից 8 թիմերը ներկայացրել են իրենց վերանայված նախագծերը, որոնց արդյունքում ընտրվել են լավագույն 3 թիմերը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00