Նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանն ընտրվել է նորաստեղծ Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոյի նախագահ

18 Փետրվարի, 2022

ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո, որը ձևավորել է իր կառավարման մարմինները և սկսել ակտիվ աշխատանքը։

Ոսկերչական բյուրոյի հիմնադիրների հանդիպման արդյունքներով հաստատվել են բյուրոյի կառավարման մարմինների թեկնածությունները, որոնք կզբաղվեն համաշխարհային շուկայում ինտեգրացիոն «հնգյակի» երկրների ոսկերչական արդյունաբերության զարգացմամբ և դիրքավորմամբ։

Բյուրոյի նախագահ (председатель) է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։ Այդ թեկնածությունը ռոտացիոն սկզբունքով հաստատվում է 2 տարի ժամկետով՝ այբբենական կարգով։

Բյուրոյի հիմնադիրների ընդհանուր ժողովը Բյուրոյի նախագահ (президент) է ընտրել եվրասիական տարածքում հայտնի պետական ​​գործիչ Կարինե Մինասյանին, ով նշանակալի ներդրում է ունեցել եվրասիական ինտեգրման գործընթացների խորացման և ոսկերչական միասնական եվրասիական շուկայի ստեղծման գործում։

Եվրասիական ոսկերչական կազմակերպությունը համաձայնեցված գործողությունների միջոցով զբաղվելու է ապրանքների արտահանումը խթանելու և ծավալներն ավելացնելու հարցերով։

Բյուրոն արդեն ակտիվորեն սկսել է մշակել եվրասիական ոսկերչական հովանոցային ապրանքանիշի (umbrella brending) ստեղծման հնարավորություններն ու պայմանները։

Եվրասիական ոսկերչական բյուրոն ինքնավար և անկախ մարմին է, որը որոշումներ է կայացնում՝ ելնելով իր հիմնադիրների և ոլորտի մասնակիցների դիրքորոշումից և շահերից:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00