Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

14 Փետրվարի, 2022

Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Նախարարը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, նշել, որ երկու երկրների միջև կա համագործակցությունն ակտիվացնելու մեծ ներուժ, որը պետք է լիարժեք օգտագործել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ Ղազախստանի կառավարության առջև դրված են նոր մարտահրավերներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու մասով։

Կողմերը քննարկել են արդյունաբերության, մասնավորապես արդյունաբերական կոոպերացիայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորությունները, նաև արտահանմանը, բեռնափոխադրումների իրականացման գործընթացին,  էլեկտրոնային առևտրին, երկու երկրներում գործող հարկման մեխանիզմներին, ուղիղ ավիաչվերթների վերաբացմանն առնչվող հարցեր։  

Հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել օրակարգային հարցերը։

Անդրադառնալով Հայաստանի և Ղազախստանի գործարար շրջանակների, առանձին ընկերությունների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցերին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ գործարար համաժողովների, գործարարների հանդիպումների  կազմակերպումը։  

Քննարկվել է նաև առաջիկայում Ղազախստանում ագրոարդյունաբերական համաժողովի կազմակերպման հնարավորությունը, Հայաստանի և Ղազախստանի առևտրային ցանցերի միջև համագործակցության ձևաչափը։   

Երկուստեք կարևորվել է ինչպես ԵԱՏՄ շրջանակներում, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության ակտիվացումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը և Բոլատ Իմանբաևը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը  նպաստելու  երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։

Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Վահան Քերոբյանին է հանձնել Ղազախստանի նախագահի կողմից շնորհված մեդալը` նվիրված Ղազախստանի անկախության 30-ամյակին։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00