Վահան Քերոբյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Արման Խոջոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:
Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի և պատրաստակամություն են հայտնել ակտիվ աշխատել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ:
Քննարկվել են երկու երկրների պետական և մասնավոր կառույցների համագործակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Որպես համագործակցության ոլորտներ առանձնացվել են արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, մեքենաշինությունը, զբոսաշրջությունը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև կազմակերպությունների արդիականացման և մոդեռնիզացման խնդիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: