Քննարկվել են հայ-ավստրիական տնտեսական համագործակցության հեռանկարները

02 Փետրվարի, 2022

Փետրվարի 2-ին Վահան Քերոբյանն ընդունել է Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերին և նրա գլխավորած պատվիրակության ներկայացուցիչներին։

Վերջիններս Հայաստանում են հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին և նիստի շրջանակում անցկացվելիք հայ–ավստրիական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական տնտեսական համագործակցության հեռանկարները։

Վահան Քերոբյանը նշել է, որ հայ-ավստրիական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և մեծ ներուժ կա։ Նա նաև նշել է, որ գործարար համաժողովները լավ հարթակ են գործարար հետաքրքրությունների, մտադրությունների իրականացման, նոր կապերի հաստատման և գործընկերներ գտնելու առումով, և համոզմունք է հայտնել, որ փետրվարի 3-ին կայանալիք հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, և նիստի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը նոր հեռանկարներ կբացեն փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։

Ավստրիական կողմի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը և հետաքրքրությունները՝ նշելով, որ պատրաստ են ընդլայնելու առկա համագործակցությունը։

Որպես համագործակցության ուղղություններ առանձնացվել են առևտրի, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թվայնացման, փոքր և միջին ձեռներեցության զարգացման, առողջապահության, մտավոր սեփականության և նորարարության ոլորտները։

Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական հատվածը, առաջնահերթությունները, նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները։    

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00