Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները.քննարկում գործարարների հետ

20 Հունվարի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը, պետական հատվածի և գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտում հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, Հայաստանի և Չինաստանի միջև գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։   

Մասնակիցները նշել են, որ չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական արտադրանքի իրացման տեսանկյունից և պետության ու մասնավոր հատվածի համատեղ ջանքերով հարկավոր է ակտիվացնել հայ-չինական փոխգործակցությունը։

Այնուհետև քննարկվել են դեպի չինական շուկա հայկական արտադրանքի արտահանումներն ավելի արդյունավետ կազմակերպելու, արտահանման ծավալներն ավելացնելու հնարավոր տարբերակները։

Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները համակարծիք էին, որ հարկավոր է բարձրացնել չինական շուկայում Հայաստանի գրավչությունը։ Հայաստանն ու հայկական արտադրանքը ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընդգծվել է Չինաստանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում և էքսպոներում հայկական ընկերությունների մասնակցության և տնտեսության վերաբերյալ ճանաչողական հոլովակների պատրաստման և չինական լայն հանրությանը ներկայացման անհրաժեշտությունը։

Զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի ակտիվացնելու նպատակով դիտարկվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։  

Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են չինական շուկայում հայ արտադրողների խնդիրներն ու խոչընդոտները, լսել առաջարկներ դրանց կարգավորման ուղղությամբ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00