«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ին Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալության կողմից շնորհվել է Ba3 Stable վարկանիշ

19 Հունվարի, 2022

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին Moody’s վարկանիշային գործակալության կողմից 2022 թվականի հունվարի 19-ին շնորհվել է Ba3 վարկանիշ (IFSR)՝ կայուն հեռանկարով։

Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ Ընկերությունը հանդիսանում է պետական մասնակցությամբ ընկերություն և ռիսկերի 90 տոկոսը վերաապահովագրված է Aa3 stable վարկանիշ ունեցող հեղինակավոր Swiss Reinsurance Company Ltd կողմից, ինչպես նաև բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն  մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար: 

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ընկերության մասին՝

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ներկայումս ՀԱԱԳ-ը մատուցում է արտահանման ապահովագրության 2 տեսակի ծառայություններ.

  1. Օտարերկրյա գնորդների չվճարումից ապահովագրական ծառայություն

Այս ծառայությունը ՀՀ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը:

     2. Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրական ծառայություն

Այս ծառայության միջոցով ՀՀ արտահանողները արտահանման գործարքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի (այդ թվում` հումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, արտադրանքը շուկայական տեսքի բերելու, տրանսպորտային, մաքսային և նմանատիպ այլ ծախսեր) կատարման նպատակով հնարավություն են ունենում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով` պարզեցված ընթացակարգով, առանց գրավի և համեմատաբար ցածր տոկոսադրույքով,  ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում՝ կարճաժամկետ վարկի տեսքով:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00