ՄԱԱԶԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը Հայաստանի չափագիտության ոլորտը զարգացնելու համար

23 Դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը»  ծրագրային փաստաթուղթը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 4 մլն եվրո բյուջեով։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորեց ստորագրվող ծրագիրը և համոզմունք հայտնեց, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման և միջազգային ճանաչման հետ: «Ծրագիրը կաջակցի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի ինտիտուցիոնալ ամարապնդման միջոցով, կընդլայնի Հայաստանի մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային չափագիտության համայքներում, ինչպես նաև փոխհարաբերությունները Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) հետ», - իր խոսքում նշեց Վահան Քերոբյանը: Նախարարը հավելեց, որ ծրագիրը կօգնի ստեղծել Հայաստանում 4 տրամաչափման լաբորատորիաներ` գործարկելով համապատասխան չափման միջոցներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են պահանջվող տրամաչափարկման  և չափագիտական կարողությունների համար, և կպատրաստի այդ լաբորատորիաներին միջազգային հավատարմագրման ձեռքբերման համար։ Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ: Արդյունքում Հայաստանում կբարելավվի արտադրված ապրանքների որակը և կապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը, ինչը կնպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և  կընդլայնվի առևտուրը ԵՄ և այլ օտարերկրյա երկրների հետ:

ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Բերնարդո Կալզադիլա-Սարմիենտոն, անդրադառնալով ծրագրին, նշեց դրա կարևորությունը և գնահատեց Հայաստանի կառավարության նվիրումը չափագիտության ոլորտի զարգացմանը։ Բարձր գնահատվեց նաև ՄԱԱԶԿ-ի հետ ՀՀ կառավարության անցյալից սկսված համագործակցությունը, որի զարգացման հեռանկարները  վերահաստատվեցին ևս մեկ ծրագրի այսօրվա մեկնարկով։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը ևս ողջունեց ներկաներին և նշեց, որ Եվրամիությունը ուրախ է աջակցել Հայաստանում կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Նշվեց, որ սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների կատարելագործումը, կլիմայի փոփոխության մեղմացումը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը որակի ենթակառուցվածքի օգուտներից են: Առևտրի բարելավված  մրցունակությունը և այդ ուղղությամբ առաջարկվող օգուտների արդյունավետ օգտագործումը թույլ կտան ավելի համապատասխանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոգուն։

Այս ծրագիրը համապատասխանում է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, որը կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ով նախատեսված դրույթներից բխող օգուտների  բովանդակալից իրականացմանը: Որակի ենթակառուցվածքի զարգացումից կշահի ոչ միայն առևտրի ոլորտը, այլև  այլ ոլորտներ, այդ թվում՝ սննդի անվտանգության և առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոլորտները։

Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։ Ծրագիրը նաև կօգնի ստեղծել տրամաչափարկման  չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն  դասընթացներ, ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ:

Ծրագրի իրականացման տևողությունը 39 ամիս է, արժեքը՝ 4.1 մլն եվրո, որից 4 մլն եվրոն  ԵՄ-ի ներդրումն է, իսկ 100,000 եվրոն՝ ՄԱԱԶԿ-ի։  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00