Դեկտեմբերի 3-ին նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանն այցելել են Կոտայքի մարզի Սոլակ համայնք, որտեղ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում մարզի տարբեր համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ և Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները, պետական աջակցության ծրագրերն ու ոլորտում կատարվող կարևոր օրենսդրական փոփոխությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել համայնքներում առկա գյուղատնտեսական խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին։