Մինսկում կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը

26 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 26-ին  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝  15-րդ նիստը։

Նիստին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պետական գերատեսչությունների պաշտոնյաներ և գործարարներ։

Նիստի բացմանն իր ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը նշել է, որ Բելառուսը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցելու մեծ ներուժ ունեն:

«Կան շատ հարցեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են և մենք կարող ենք համատեղ առաջ մղել այդ շահերը ԵԱՏՄ-ում: Կուզեի մատնանշել մեր փոխգործակցության հնարավորությունները միջազգային ասպարեզում: Օրինակ, երեկ մենք քննարկում էինք առևտրի հնարավորությունները Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Մեկ այլ կարևոր հանգամանք է Հայաստանի կառավարության ծրագրի կենսագործումը ենթակառուցվածքների և արդյունաբերության զարգացման մասով: Այդ ուղղությամբ բելառուսական ընկերությունները մեծ հնարավորություններ ունեն: Կոոպերատիվ նախագծերը հիմա առանձնահատուկ նշանակություն են ունենալու մեր երկրների համար», - ընդգծել է Վահան Քերոբյանը:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար, միջկառավարական հանձնաժողովի բելառուսական կողմի համանախագահ Վիտալի Դրոժժան իր ելույթում նշել է, որ Բելառուսը և Հայաստանը երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ներուժ ունեն:

«Մեր երկրների՝ Բելառուսի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հիմնական առաջնահերթությունները մեր պետությունների շուկաներում բելառուս և հայ փորձագետների դիրքերի ամրապնդումն է, ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Ընդ որում, ընթացիկ տարվա արտաքին առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է զգալի ջանքեր գործադրենք երկկողմ առևտուրը վերականգնելու և ավելացնելու համար: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի արդյունքներով երկկողմ առևտրի աննշան աճ է եղել՝ 4,5 տոկոս: Կան զգալի պաշարներ, որոնք մեր երկրները պետք է օգտագործեն փոխադարձ առևտրի ծավալները լրջորեն ավելացնելու համար», - ասել է Վիտալի Դրոժժան: Նրա խոսքով՝ ապրանքների ավանդական խմբերի մատակարարման ծավալների ավելացման հաշվին առևտրի զարգացման էքստենսիվ ճանապարհը գնալով սպառում է իրեն, ուստի՝ հարկավոր է մտնել կոոպերատիվ նախագծերի ոլորտ:

Նիստի ընթացքում քննարկվել է երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտատեխնիկական, կրթության, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, միջտարածաշրջանային ոլորտներում համագործակցությունը և դրանց ընդլայնման հեռանկարները։ Կողմերը փոխանակել են արտահաման ներուժ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների ցանկերը։

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-բելառուսական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որի կետերի իրականացումը կնպաստի Հայաստանի և Բելառուսի տնտեսական կապերի ամրապնդմանը։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00