Վահան Քերոբյանն ընդունել է ՌԴ Ֆինանսների նախարարության ԳՖԻ կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին

22 Նոյեմբերի, 2021

Նախարար Վահան Քերոբյանը նոյեբերի 19-ին հանդիպել է ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ​​ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման նպատակն էր գույքագրել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել այս համագործակցության արդյունքում։

Սամվել Լազարյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել կենտրոնի գործառույթների շրջանակներում օգտակար լինել նախարարոությանը։ Նա նշել է, որ կենտրոնն արդեն մի քանի տարի է համագործակցում է Հայաստանի գերատեսչությունների ֆինանաստնտեսական մասնագետների հետ։

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակում նաև նման՝ նեղ ոլորտային գործակցությունը և հույս է հայտնել, որ կենտրոնի հետ երկկողմ շփումները կկրեն պարբերական բնույթ։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության ռազմավարության տնտեսական հատվածի մի քանի դրույթներ, որոնց  հիմնական նպատակները տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է, արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու գործարար միջավայրի ձևավորումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական մոդելավորման, ներդրումային ռիսկերի վերլուծության մասով կենտրոնի կողմից տարվող աշխատանքներին և որոշ արդյունքներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դարձյալ հանդիպել՝ կոնկրետ օրակարգային հարցեր քննարկելու նպատակով։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00