Վահան Քերոբյանը և Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր

12 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրը հայտնել է, որ Իրաքի Հանրապետությունը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, նաև  իր երկրում հայերի սիրված  լինելը, և կարծիք հայտնել, որ որակյալ աշխատանքի համար պետք է համագործակցել հենց հայերի հետ։

Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է Բաղդադում անցկացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը և հավելել, որ Իրաքը հետաքրքրված է Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած ընկերությունների մասնակցությամբ իրենց երկրի վերակառուցման գործում։ Նա նաև Իրաքի Կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։

Վահան Քերոբյանը նույնպես հետաքրքրվածություն է հայտնել Իրաքի վերակառուցման գործում հայկական ընկերությունների մասնակցության հարցում և նշել, որ Հայաստանի Կառավարությունը ևս պատրաստ է աջակցել այն ընկերություններին, որոնք կմասնակցեն տվյալ գործընթացին։

Ներկայացնելով օտարերկրյա ընկերությունների լիցենզավորման տրամադրման  կարգի դյուրացմանն ուղված ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները՝ նախարարն առաջարկել է Իրաքի Կառավարությանը դիտարկել հայկական ընկերությունների համար իրաքյան շուկա մուտք գործելու գործընթացը հեշտացնելու գործիքների ներդրումը։

Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է այս և նմանատիպ հարցերը ներառել նախատեսվող միջկառավարական նիստի օրակարգում։

Նախարար Քերոբյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև առևտրի խթանմանը, մասնավորապես՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և դեղագործության ոլորտներում, հիշեցնելով դեղագործության ոլորտում Հայաստանի վերջին ձեռքբերումը՝ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է իր իսկ գլխավորությամբ առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչների հետ կազմել գործարար պատվիրակություն՝ Իրաք այցելելու նպատակով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00