Նոր համագործակցություն ՌԴ ստանդարտացման և չափագիտության ոլորտի առաջատարների հետ

25 Հոկտեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 13-15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ստանդարտացման ռուսական շաբաթ» միջազգային տեխնոլոգիական համաժողովին։

Քննարկվել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի զարգացման նոր մարտահրավերները, միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտացման զարգացման նոր միտումները, համապատասխանության գնահատման ոլորտի մաս կազմող կամավոր սերտիֆիկացման հարցերը, շինարարության բնագավառում նոր իրավական կարգավորումները։

Մենդելևի անվան Չափագիտության Համառուսաստանյան գիտա-հետազոտական ինստիտուտի ղեկավարության հետ հանդիպման արդյունքում նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության, Մենդելևի անվան համառուսաստանյան գիտա-հետազոտական ինստիտուտի և Ստանդարտացման և չափագիտության ազգային ինստիտուտի միջև եռակողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

***

Հոկտեմբերի 18-21-ին վարչության ներկայացուցիչները Կրասնոդարում մասնակցել են ԵԱՏՄ նիկոտին պարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգման հարցերով  ՌԴ Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (ФГБНУ ВНИИТТИ) կողմից կազմակերպված «Կլոր սեղան»-ին։

Միջոցառման շրջանակներում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Նիկոտին պարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագծով սահմանված ցուցանիշների և պարտադիր պահանջների փոփոխության հարցը։

ՌԴ Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև լաբորատոր կարողությունները, իրականացվող փորձարկումները և մասնագիտական ներուժը։

Ինստիտուտի, որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի միջև համագործակցության պայմանվորվածություն է ձեռք բերվել։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00