Վահան Քերոբյանը մասնակցել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկմանը

18 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է Վահան Քերոբյանը։

Պանելային քննարկման մոդերատոր, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան աշխատաժողովի մասնակիցներին  ներկայացրել է ԵՄ երկրների դոկտորական կրթության կազմակերպման փորձը և խոսել ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգի զարգացման առաջնահերթություններից։ Քննարկվել է դոկտորական կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման հարցը։

Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության զարգացման համար առաջնահերթությունները և ընդգծել, որ ակադեմիական համայնքը կարող է և պետք է ակտիվ ներգրավված լինի կառավարության ծրագրերի մշակման, գնահատման և իրականացման գործընթացներում։

«Եթե մենք ուզում ենք, որ տնտեսության մեջ գիտական բաղադրիչը լինի էական, ապա գիտության մեջ ներդրումները պիտի սկսվեն այսօրվանից։ Մեր նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ներգրավմանը տնտեսության մեջ։ Կառավարության ծրագրում՝ ի թիվս այլ գործողությունների, առանձնացրել ենք մի միջոցառում, որով նախատեսում ենք մասնավոր ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների ծախսերի փոխհատուցում։ Մենք կարևորում ենք նաև նպատակային ծրագրերի ֆինանսավորումը. այն ծրագրերի, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման համակարգին։ Ներկայում չորս գերատեսչություններով փորձում ենք գտնել աշխատանքի շուկա, տնտեսություն և կրթություն կապի առաջնահերթությունները, և թե ինչ մեխանիզմներով հետագայում շուկայում կարող ենք ունենալ որակյալ մասնագետներ»,-նշել է նախարարը։

Վահան Քերոբյանը պատասխանել է նաև ակադեմիական համայնքի հարցերին, քննարկել բարձրագույն կրթության ոլորտում վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր։

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով․ www.armdoct.comwww.eiu.am:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00