ՀԳՌԿՄ 2 ծրագրի շրջանակներում «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 15 տրակտոր և 2 ՈւԱԶ ավտոմեքենա

15 Հոկտեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում հիմնված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 15 տրակտորներ և 2 ՈՒԱԶ «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատար մեքենաներ: Մինչև տարեվերջ Հայաստանի 7 մարզի շուրջ 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա, ընդհանուր 360 մլն ՀՀ դրամի չափով։

Գյուղտեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է. «Հիմնականում ամբողջ աշխարհում կոոպերատիվները ստեղծվում են խնդրի շուրջ, որպեսզի մարդիկ միասին հաղթահարեն ծառացած դժվարությունները։ Միավորվելով կոոպերտիվների մեջ նրանք համախմբում են իրենց ռեսուրսները, կարողություններն ու գիտելիքները, որպեսզի միասին կարողանան ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը։ Այս համատեքստում այս գյուղտեխնիկայի տրամադրումը թույլ է տալիս ոչ միայն լուծել մեկ անձի խնդիրները, այլև ապահովել գյուղտեխնիկայի հասանելիութունը համայնքում՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը»։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը տեղեկացրել է, որ ծրագրի «Անասնապահության զարգացում և արոտավայրերի կայուն կառավարում» բաղադրիչի շրջանակներում ՀՀ 8 մարզի շուրջ 109 համայնքում հիմնվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, որոնց տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80% և 20% համամասնությամբ։

«Ծրագրի շրջանակներում իրականացում է նաև վերահսկողություն, մեր ծրագրային թիմն ունի մարզային համակարգողներ, որոնց միջոցով մենք իրականացնում ենք ամենօրյա վերահսկողություն», - հավելել է Դավիթ Մեջլումյանը։

Ծրագրի մեկնարկից (2015 թ.) մինչ այս պահը կոոպերատիվներին արդեն տրամադրվել է թվով 858 գյուղատնտեսական մեքենա, այդ թվում՝ 175 տրակտոր, 13 բեռնատար ավտոմեքենաներ, ընդհանուր գումարը կազմում է 3,15 մլրդ ՀՀ դրամ։

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00