Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեբերի 6-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։
Ողջունելով դեսպան Մենցինին՝ փոխնախարար Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի՝ որպես ԵՄ երկրի, դերը և համառոտ տեղեկացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համագործակցության հիմնական ուղղությունների և իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակացության հնրավորությունները՝ առանձնացնելով մեքենաշինությունը, մասնավորապես` էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությունը, դեղագործության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները։
Հայաստանի և Սլովենիայի գործարարների միջև կապերի հաստատման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման նպատակով, Վարոս Սիմոյանն առաջարկել է կազմակերպել առցանց գործարար միջոցառում։
Երկուստեք դիտարկվել է նաև համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։