ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը, նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան պարոն Միրոսլավ Հացեկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: Դեսպան Հացեկը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել աջակցել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը:
Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի, Սլովակիայի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության, ինչպես նաև գենետիկական կենտրոնի և Գյուղատնտեսական հետազոտությունների և թեստավորման կենտրոն այցերից և քննարկումներից հետո հնարավորություն կընձեռվի ներկայացնել գիտական, կրթական և գյուղատնտեսությանը վերաբերող նոր ծրագրեր, որոնց իրականացումը երկուստեք պետությունների համար կհանդիսանա շահավետ: Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես բարձր են գնահատել կատարվող աշխատանքները:
Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպանատան և Ավստրիական զարգացման գործակալության հետ տեղի ունեցած քննարկումների և աշխատանքների շրջանակներում հնարավորություն է առաջացել իրականացնել այց Սլովակիայի հանրապետություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող աշխատանքներին, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին: