Վահան Քերոբյանն ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակությանը

17 Սեպտեմբերի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, նախարարության այլ պաշտոնյաներ։

Վահան Քերոբյանը ողջունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակության ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ իրենց այցը Հայաստան նոր լիցքեր կհաղորդի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։  

Հանդիպման սկզբում Լուիս Կաստրո Հենրիքսը ներկայացրել է Պորտուգալիայի ներմուծման և արտահանման քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները և նշել, որ արտահանման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են դեղագործության ոլորտում։

Խոսելով համագործակցության զարգացման հնարավորությունների մասին՝ նախարար  Վահան Քերոբյանն առանձնացրել է գինեգործության ոլորտը, տեղեկացրել հյուրերին, որ ներկայումս մշակվում է ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը և ներկայացրել հայ գինեգործության վերջին տարիների ձեռքբերումները։  Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ուսումնասիրել գինեգործության ոլորտում պորտուգալական փորձը  և գտնել երկկողմ համագործակցության եզրեր։

Լուիս Կաստրո Հենրիքսն իր հերթին համառոտ ներկայացրել է պորտուգալական UTAD համալսարանի գործունեությունը, որում ներառված է նաև գինու արտադրությունը։ Նա խոստովանել է, որ տպավորված է Հայաստանի գինեգործության վերջին տարիների թռիչքային զարգացմամբ։ Կողմերը համակարծիք են եղել, որ կարելի է համագործակցություն նախաձեռնել UTAD համալսարանի և գինու ոլորտում գործող հայկական կազմակերպությունների միջև։

Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտին և փաստել, որ այստեղ նույնպես մեծ է երկուստեք հետաքրքրվածությունն ու առաջարկել քննարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։    

Քննարկվել են նաև Պորտուգալիայից թղթի ներմուծման հնարավորությունները՝ տարբեր տեսակի արտադրություններում օգտագործելու նպատակով, մասնավորապես՝ ծխախոտի փաթեթավորման, կտրոնների,  պիտակների տպագրման համար։

Նշելով, որ Հայաստանի ներդրումային միջավայրը բավական գրավիչ է և այս ուղղությամբ երկրում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նա ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության նպատակահարմարությունը՝ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։   

Վահան Քերոբյանը հետաքրքրվել է Պորտուգալիայում անցկացվող գործարար համաժողովներով և ցուցահանդեսներով ու այդ միջոցառումներում հայ գործարարների մասնակցության հնարավորություններով։ Անդրադառնալով ցուցահանդեսների կազմակերպման կարևորությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է 2021թ․-ի հոկտեմբերի 1-ից 2022թ․-ի մարտի 31-ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai» համաշխարհային ցուցահանդեսին և նշել, որ Հայաստանը հանդես է գալու «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները, հայկական ապրանքներն ու ծառայությունները, նաև զբոսաշրջային գրավչությունները։ Վահան Քերոբյանն առաջարկել է պորտուգալացի գործընկերներին այցելել հայկական տաղավարը, որտեղ ներկայացված են լինելու Հայաստանի սննդամթերքն ու խմիչքը, թեթև արդյունաբերությունը, ոսկերչությունը, ՏՏ և բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրեատիվ մեդիան, կինոարտադրությունը և այլ ոլորտներ։

Կողմերը պայմանավորվել են այցելել միմյանց տաղավարները, ծանոթանալ ներկայացված արտադրանքին և նախանշել համագործակցության հնարավորությունները։  

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում Ներդրումների աջակցման կենտրոնի հետ ստորագրվել է Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նպաստող հուշագիր։

 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Պորտուգալիայի հետ 2021 թվականի հունվար–հուլիսին կազմել է 3,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով  (2020թ․ հունվար–հուլիսին կազմել է 3,6 մլն ԱՄՆ դոլար)։

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00