Վահան Քերոբյանը մասնակցել է «Fvw DRV Destination Forum» միջոցառմանը նվիրված ասուլիսին

02 Սեպտեմբերի, 2021

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է «Fvw DRV Destination Forum» միջոցառմանը նվիրված ասուլիսին։ Ասուլիսի բանախոսներն էին նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող  Ալֆրեդ Քոչարյանը, Deutscher Reiseverband-ի (DRV) նախագահ Նորբերտ Ֆիբիգը, DRV քաղաքականության և արտասահմանյան զբոսաշրջության բաժնի ղեկավար Ֆոլկեր Ադամսը և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

«Fvw DRV Destination Forum» միջոցառման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում և խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։

Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ՝ տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ, որոնք երկու օր շրջեցին Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։

Ողջունելով այս խոշոր նախաձեռնության իրականացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, քանի որ այն տնտեսական զարգացման ընդլայնման և ընդհանուր առմամբ սպառողական բավարարվածության հիմնաքարն է։ Նախարարի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են Հայաստանի համար, քանի որ մեկ քայլ առաջ են տանում զբոսաշրջության ոլորտը՝ օգնելով ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլանել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին, և այս 4-օրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության ու շահագրգռավածության մասին», - նշել է Վահան Քերոբյանը։

Ընդգծելով, որ Գերմանիան Եվրամիության երկրներից Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, նախարարը միաժամանակ նշել է, որ Գերմանիայի հետ  հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է, և այդ համագործակցության օրակարգում առաջնային է համագործակցությունը հենց զբոսաշրջության ոլորտում։

«Պետք է նշեմ, որ Հայաստանի համար այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Եվ այս համատեքստում մեզ համար կարևոր է համագործակցությունը մեր գերմանացի գործընկերների հետ, ինչի համար էլ նախաձեռնել ենք այս ֆորումը», - նշել է  Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներին, այս տարի ևս նկատվում է Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա։

Միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 2-ին կկայանա հայ-գերմանական գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցեր և գործընկերային կապեր կհաստատվեն ոլորտի տեղացի և միջազգային մասնագետների միջև։

Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ասոցիացիայի և Գերմանիայի զբոսաշրջային առաջատար ամսագրի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ԷՆ, Զբոսաշրջության Կոմիտեի հետ համագործակցությամբ, իսկ վերջինիս իրականացումը հնարավոր է դարձել Եվրոպական Միության բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00