Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին

25 Օգոստոսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 24-ին մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է Սյունիքի մարզի առավել հրատապ և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, նախկինում իրականացված և ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

«Միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում կարիքից ելնելով մարզի տարբեր համայնքներին տրամադրվել է բազմաթիվ գյուղտեխնիկա։ Մի քանի օր առաջ Գորայք համայնքին տրամադրվեց կոմբայն, որը բերքահավաքի շրջանում էապես կնպաստի բերքի կորուստների նվազեցմանը։ Համայնքում նման գյուղտեխնիկայի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն էր», - նշել է Արման Խոջոյանը։

Միաժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ գյուղատնտեսական սեզոնայնությունից ելնելով՝ Գորայք համայնքի կարիքները բավարարելուց հետո կոմբայնը հնարավոր կլինի որպես ծառայություն տրամադրել նաև հարևան համայնքներին։

Ամփոփելով ընթացիկ նիստի արդյունքները՝ ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ աշխատանքային խումբը տարբեր ոլորտներին ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որոնց հիմնական շեշտը գյուղատնտեսության ոլորտն է։

«Աշխատանքային  խումբը շատ արդյունավետ և օպերատիվ է գործում․ վեր հանելով, համադրելով և վերլուծելով բոլոր խնդիրները՝ բոլոր ծրագրերը հասնում են իրենց տրամաբանական ավարտին», - նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը։

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին գյուղտեխիկայի տրամադրման գործընացին՝ աշխատանքային խմբի ղեկավարն ընդգծել է, որ համայնքներին փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը գյուղատնտեսական աջակցության առաջին փուլն էր․ արդեն ընթացքում է միջին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը։

Նույնը օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գորիսում այցելել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Էլոլա» ՍՊԸ՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհով վերազինված կաթի վերամշակման արտադրամաս։

Ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանի ուղեկցությամբ փոխնախարարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, ներդրված սարքավորումներին, հետևել կաթնամթերքի արտադրության ընթացքին։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00