Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՀԳՌԿՄ֊2 ծրագրով իրականացված աշխատանքներին

24 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 23-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներ և ծանոթացել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով (ՀԳՌԿՄ֊2) իրականացված աշխատանքներին։

Այցի սկզբում Սիսիան համայնքում Արման Խոջոյանը հետևել է ծրագրի շրջանակում Գորիսի, Մեղրիի և Սիսիանի 16 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների համար կազմակերպված դասընթացներին, պատասխանել մասնակիցների հարցերին, տվել մի շարք պարզաբանումներ մասնակիցներին հուզող հարցերի վերաբերյալ։

Նույն օրը Արման Խոջոյանը ծանոթացել է Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրում ընթացիկ տարում ՀԳՌԿՄ-2 ծրագրի շրջանակում ներդրված ջրարբիացման համակարգերին: Ծրագրի շրջանակում կառուցվել է 30 մետր երկարությամբ խմոց՝ մոտ 100 մետր ջրագծով, և հովիվների կացարան։

Այնուհետև նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի «Շաքե֊1» հյութերի արտադրամաս, որը ՀԳՌԿՄ-2 աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերել արտադրական սարքավորումներ (շշալցնող սարքեր, սառնարաններ, եփման կաթսաներ), որոնց շնորհիվ վերջինս պատրաստվում է ընդլայնել արտադրական ծավալները․ մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել նաև չիչխանի, մասուրի, մոշի, հոնի և խնձորի բնական հյութերի արտադրություն։

Սյունքի մարզ կատարած այցի շրջանակում Արման Խոջոյանը այցելել է նաև Նժդեհ և Լոր համայնքներ։ Նժդեհ համայնքում ծրագրով կառուցվել է 18 մետր երկարությամբ խմոց, որի ջրագիծը կազմում է 900 մետր, ինչպես նաև նույն ծրագրով հիմնվել է փարախ և հովիվների կացարան։ 

Լոր համայնքում  ևս իրականացվել են ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքներ․ կառուցվել է շուրջ 400մ ջրագիծ, 24 մետրանոց խմոց, նաև հովիվների կացարան։

«Այսօր Սյունիքի մարզում մենք ականատես եղանք, թե ինչպես են ջրարբիացման համակարգերի շինարարության արդյունքում արոտները դառնում օգտագործելի։ Այն մի քանի խնդիր է լուծում․ առաջինը՝ նպաստում է այս պահին առկա արոտների արդյունավետ օգտագործմանը, երկրորդը՝ չեն դեգրադացվում չօգտագործվող տարածքները», - նշել է Արման Խոջոյանը՝ հավելելով, որ 2021 թվականին ՀՀ կառավարությունը 700 մլն ՀՀ դրամ է ուղղել ջրարբիացման համակարգերի կառուցմանը, և այս պահին աշխատանքներն ընթանում են շուրջ 19 համայնքներում, որոնցից 7-ը՝ Սյունիքի մարզում։ Նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է Սյունիքի մարզում ՀԳՌԿՄ֊2 ծրագրի իրականացումը և հորդորել մարզի համայնքներին ու գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի իրագործման աշխատանքներում։

Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզի 7 համայնքում (Լոր, Նորավան, Նժդեհ, Շաղատ, Շուռնուխ, Տոլորս և Գորիս) և բնակավայրերում արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման 2021 թվականին մեկնարկած ծրագրով նախատեսված է կառուցել շուրջ 7,1 կմ ջրագիծ, 9 խմոց, 2 փարախ, հովվի 4 տնակ, ընդհանուր արժեքը՝ շուրջ 112 մլն ՀՀ դրամ։

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00