Քննարկվել են անասնաբուժության ոլորտում համաճարակային իրավիճակին առնչվող խնդիրները

24 Օգոստոսի, 2021

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ համատեղ,  օգոստոսի 23-ին կազմակերպել էր հանդիպում  Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային համաճարակաբանների և ՍԱՏՄ մարզային կենտրոնների տնօրենների, մասնագետների մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև «Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Մարկոսյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ոլորտի այլ մասնագետներ։

Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել  հանրապետությունում վարակների հետ կապված առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա քայլերը։ Հատկապես շեշտը դրված էր դաբաղ հիվանդության վիրուսի հաղթահարման պետական մոտեցումների, այն է՝ պատվաստումների ծրագրի, հակահամաճարակային  մեթոդների կիրառության վրա։

«Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սաթենիկ Խառատյանը ներկայացրել է համաճարակային վիճակը տարածաշրջանում, դաբաղ հիվանդության վիրուսի ներթափանցման ռիսկային ուղիներն ու մի քանի այլ վիրուսների տարածման վիճակագրությունը։  

Միջոցառմանը ներկա անասնաբույժները բարձրաձայնել են իրենց համայքներում առկա խնդիրները, որոնք առնչվում են հատկապես լաբորատորիաներին, պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված նոր սառնարանների անհրաժեշտությանը  և պատվաստումների գործընթացի հետ կապված որոշ ֆերմերների վերաբերմունքին։  

Հանդիպման վերջում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ նախարարությունը բաց է նման քննարկումների համար և հավելել, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է աշխատի կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ ևս։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00