Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

20 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 19-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների  արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը,  Տնտեսական Հետազոտությունների և Զարգացման Աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը և Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ Լուսինե Արամյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև գուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով հայ-նիդերլանդական ցանցային հարթակի ձևավորման հարցը։ Հարթակը թույլ կտա գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների հարուստ փորձը և գիտելիքները փոխանցել հայ մասնագետներին և ատադրողներին։

Արման Խոջոյանն առանձնացրել է գյուղատնտեսության երեք առաջնային ուղղություններ, որոնց զարգացման գործում նիդերլանդական փորձը և գիտելիքները Հայաստանի համար շատ կարևոր են․ դրանք են՝ բուսաբուծություն` ներառելով սերմերի արտադրությունը և ջերմատնային մշակաբույսերը, վերամշակում և լոգիստիկա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Ագրարային համալսարանը «Գերազանցությունների կենտրոն» դարձնելու գաղափարին՝ նշելով, որ այն նախատեսվում է զինել լավագույն մասնագետներով, որոնք կտիրապետեն ոլորտային ամենաարդիական և թարմ տեղեկատվության, և որտեղ կիրականացվեն գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ։ Կենտրոնը նաև կմասնակցի գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացին։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ոլորտի զարգացման գործում կարևորել է երկու երկրիների միջև ուսանողների և մասնագետների փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը։ Այդ համատեքստում նա առաջարկել է համագործակցության եզրեր գտնել Վագենինգենի համալսարանի հետ՝ նշելով, որ երկու համալսարանների միջև նմանատիպ ծրագրերի իրականացումը կարող է նոր շունչ հաղորդել ինչպես Հայաստանի կրթական համակարգին, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտին ընդհանրապես։

Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանում հայ-նիդերլանդական համատեղ ծրագրերի պակաս կա և նշել, որ հարկավոր է լրացուցիչ աշխատանքներ իրականացնել բացը լրացնելու համար։ Այս համատեքստում նախարարի տեղակալն առաջարկել է ծրագրերի մեջ դիտարկել փորձագետների համար նախատեսված գրանտային ծրագրերի ներգրավման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային գործունեության ճանապարհային քարտեզ և հստակ քայլերով գնալ առաջ՝ իրագործելու հանդիպման ընթացքում քննարկված գաղափարները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00