Քննարկում խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ․ Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

18 Հուլիսի, 2021

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացել է «Արմենիա Վայն» ընկերությունում, և քննարկման նպատակը խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ գինեգործության և կոնյակագործության ոլորտներում առկա խնդիրների վերրհանումն էր ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ մտքերի փոխանակումը։

Քննարկմանը ներկա էին նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրովերամշակման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, որոնց թվում էին ոլորտի ընկերությունների գործունեության արդյունավետության ապահովման, մթերման գործընթացի սահուն կազմակերպման, արտասահմանյան շուկաներում հայկական գինու և կոնյակի ճանաչելիության ու մրցունակության բարձրացման, իրացման շուկաների ընդլայնման, ինչպես նաև գինեգործական և կոնյակագործական արտադրանքի մարքեթինգի և բրենդավորման հարցերը։ 

«Այսօր հանդիպել ենք գինեգործների և կոնյակագործների հետ՝ խոսելու մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելն է։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ըստ այսօր մեզ տրամադրած տեղեկատվության, մթերման գործընթացը նախատեսվում է սահուն կազմակերպել։ Քննարկել ենք նաև ոլորտի երկարաժամկետ ու միջնաժամկետ պլանները, վերլուծել և վեր ենք հանել այն խոչընդոտները, որոնք պետք է հիմա վերացնել, որպեսզի ոլորտն ավելի արագ զարգանա»․ Վահան Քերոբյան

 Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը քննարկման ընթացքում կարևորել է նաև գյուղատնտեսությունը ստվերից դուրս բերելու նպատակով հարկային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով գործող հարկային մեխանիզմների պարագայում հարկային բեռի ոչ համաչափ և ոչ արդար բաշխվածությունը տարբեր ոլորտների միջև։ Անդրադարձ է եղել հողերը գյուղատնտեսական նպատակով արդյունավետ օգտագործման համար հողային ռեֆորմների շուրջ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր հերթին ներկայացրել է պետության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում իրականացված փոփոխությունները, որոնց նպատակը մթերող ընկերություններին տրամադրվող աջակցությունն  ավելի առարկայական դարձնելն է։   

«Ծրագրում ավելացել է մեկ կարևոր բաղադրիչ, որը նախորդ տարիներին մեր մթերողները որպես խնդիր բարձրաձայնում էին՝ գրավի առարկայի հարցը։ Այսօր կառավարությունը պատրաստ է 50% գրավի ռիսկը վերցնել իր վրա և տրամադրել պետական երաշխիք։ Կարծում եմ, որ այս գործիքը էապես կնպաստի մթերման սեզոնին ցանկալի ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը», - հավելել է փոխնախարարը։

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ նախքան մթերման շրջանի մեկնարկը նախատեսվում է նախաձեռնել մի շարք այլ նման հանդիպումներ՝ գործարարների կողմից խաղողի մթերման ծավալները հստակեցնելու նպատակով։  

Առանձին անդրադարձ է կատարվել տեղածին հայկական խաղողի սորտերի վերականգնմանը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ կոնյակի սպիրտ և գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներին, Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանմանը զուգահեռ Հայաստանում արտադրվող Կախեթի խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի կազմակերպման շուրջ տարվող աշխատանքներին։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Հայաստանի գինեգործության զարգացման ճանապարհին մենք պետք է շեշտադրումը դնենք հայկական տեղածին սորտերի վրա, և այս ուղղությամբ Հիմնադրամն իրականացնում է տնկարանների հիմնման ծրագիրը։ Մենք ուսումնասիրել ենք բոլոր մեր տեղածին սորտերը, վիրուսները և շուտով կիրականացնենք պատվաստման գործընթացը, որպեսզի հասկանանք, թե որ արմատակալների վրա ավելի լավ կհարմարեցվեն մեր տեղածին սորտերը»։

Զարուհի Մուրադյանի փոխանցմամբ հայկական գինիների առաջմղման և ճանաչելիության բարձրացման նպատակով շուտով Բեռլինում կգործարկվի գինիների վաճառքի առցանց հարթակը, որտեղ համատեղ կներկայացվեն ավելի քանի 34 ընկերության 96 տեսակի գինիներ․ եվրապացի գինեսեր հանրությունը կկարողանա պատվիրել այդ գինիները առցանց եղանակով։   

Հանդիպման ավարտին «Արմենիա վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերության տարածքում կբացվի Գինու պատմության թանգարանը, որում ներկայացված կլինի Հայաստանի գինեգործության պատմության ողջ ընթացքը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրերը։ Թանգարանում  կներկայացվեն գինեգործական բացառիկ ցուցանմուշներ, հնագույն գործիքներ, այցելուների համար կկազմակերպվի ինտերակտիվ խաղարկային տեսանյութերի ցուցադրություն։

Վահագն Մկրտչյանն ընդգծել է, որ թանգարանի ստեղծման նպատակն է առավել ճանաչելի դարձնել հայկական գինին, ընդգծել հայ գինեգործական ավանդույթների վաղեմությունն ու նոր սերնդին փոխանցել Հայաստանում դեռևս հնագույն ժամանակներից ձևավորված խաղողագործական հզոր մշակույթը։ 

 

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00