Քննարկվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի 2021-2025 թթ․ծրագրերը

02 Հուլիսի, 2021

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Խաղողագործության և գինեգործության ոլորտները մեզ համար ունեն կարևոր, ռազմավարական նշանակություն, և այս ուղղությամբ մենք շատ անելիք ունենք։ Այսօրվա մեր հանդիպման հիմնական նպատակն է քննարկել խաղողագործության և գինեգործության զարգացման համար մեր նպատակներն ու նախանշենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկենք այդ նպատակները կյանքի կոչելու համար»։

Նիստի ընթացքում ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2021-2025թթ․ ծրագրերը և նշել, որ ՀԽԳՀ տեսլականն է ունենալ աշխարհագրական մակնշմամբ Հայաստանում արտադրված տեղածին խաղողի սորտերից պատրաստված պրեմիում սեգմենտի գինի, որը ճանաչված կլինի ողջ աշխարհում։

Զարուհի Մուրադյանը ներկայացրել է հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, ներքին և արտաքին շուկաներում սպառման խթանմանը։ Իրականացվող և իրականացվելիք նախագծերն ուղղված են Հայաստանում ներքին սպառման մշակույթի զարգացմանը և միջազգային շուկաներում հայկական գինիների վարկանիշի բարձրացմանը, որը, իհարկե, կնպաստի արտահանման ծավալների աճին։

«Հաշվի առնելով Հայաստանի գինեգործության պատմությունը, մշակույթն ու ներուժը, ռազմավարական պլանավորման հարցում առանցքային նշանակություն է տրվել հայկական գինիների առանձնահատկությունների վրա շեշտադրմանը»,- նշել է Զարուհի Մուրադյանը և  մատնանշել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը, մասնավորապես նադրադառնալով հայկական գինիների որակի վերահսկման ընդհանուր համակարգի բացակայությանը, հայկական գինու ճանաչելիության պակասին և արտահանման հետ կապված խոչընդոտներին։  

Մարտահրավերների և առկա խնդիրների լուծմանն ընդառաջ՝ ՀԽԳՀ իր առջև դրել է մի շարք երկարաժամկետ նպատակներ, այդ թվում՝ «Հայաստանի գինիներ» ապրանքանիշի ստեղծում, ճանաչելիության բարձրացում, խաղողի այգիների ընդլայնում, ներքին շուկայում գինու սպառման և արտաքին շուկայում արտահանման ծավալների ավելացում, խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծում, իրավական դաշտի և որակի վերահսկման համակարգի բարելավում, մասնագետների կարողությունների զարգացում։  

Խաղողագործության և գինեգործության զարգացմանն ուղղված միջոցառումների թվում Զարուհի Մուրադյանը հատկապես կարևորել է ՀՀ խաղողագործական շրջանների խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքների իրականացումը,  և «ՀՀ-ի խաղողի տնկարկների կադաստրի» հիմնումը, աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ կիրարկման խթանումը, Հայաստանում առկա կոլեկցիոն, ցուցադրական այգիների և տնկարանի պահպանումը, տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարանի ստեղծումը, «Հայկական գինի» կատեգորիայի բրենդավորումը, ինչպես նաև Եվրոպայում հայկական գինիների լոգիստիկ և հաճախորդների սպասարկման կենտրոնի և վաճառքի առցանց հարթակի ստեղծումը։  

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման հեռանկարները և առկա խնդիրների լուծման հնարավորությունները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00