Վահան Քերոբյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են գյուղատնտեսական արտահանման ներդրումների խթանումը Հայաստանում թեմայով սեմինարի

28 Հունիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Արման Խոջոյանը հունիսի 25-ին մասնակցել են «Գյուղատնտեսական արտահանման ներդրումների խթանումը Հայաստանում. խոչընդոտներ և մարտահրավերներ» խորագրով սեմինարին, որը կազմակերպել էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)։

Միջոցառմանը մասնակցում էին նաև պետական և մասնավոր հատվածի, ՀԱԱՀ և այլ համալսարանների, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ։

Սեմինարի նպատակն էր վեր հանել տնտեսության ոլորտում արտահանման ներդրումների խթանման ոլորտում առկա խոչընդոտներն ու քննարկել առկա հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիները։

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտին նվիրված միջոցառումների կարևորությունը, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում վերհանել տնտեսության ոլորտի խնդիրները։ Նա խոսել է ոլորտի զարգացման և ներդրումների ներգրավման խթանման համար անհրաժեշտ բարեփոխումների մասին, ներկայացրել այդ նպատակի իրագործման համար Կառավարության կողմից գծագրված բարեփոխումները։

Նախարարի պաշտոնակատարը շեշտել է հողային ռեֆորմի իրականացման կարևորությունը, առանց որի ոլորտի զարգացումն իրատեսական չէ։ Կարևորելով ինտենսիվ այգեգործության զարգացումը երկրում՝ նախարարի պաշտոնակատարը խոսել է ոռոգման արդի համակարգերի ներդրման անհրաժեշտության և դրա նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին։ Իր ելույթում Վահան Քերոբյանն ընդգծել է լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ոլորտի հարկային բարեփոխումների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։ Նշված բարեփոխումների համակարգված իրականացման պարագայում միայն հնարվոր կլինի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման պատշաճ կազմակերպում և խթանում։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է զեկույց, որում անդրադարձել է ազգային մակարդակում խոչընդոտների և հնարավորությունների հայեցակետերին, ներկայացրել Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրները և արտահանման հնարավորությունները։

Խոսելով նաև տեղական գյուղարտադրանքի առկա ներուժի, ԵԱՏՄ անդամ-երկրներում գյուղմթերքի պակասորդի շնորհիվ շուկայում հայկական արտադրության մրցակցային ու արտահանման հնարավորությունների մասին՝ նախարարի տեղակալը կարևորել է որպես հայկական գյուղմթերքի, հատկապես, հատապտղի և թարմ ծաղիկների արտահանման պոտենցիալ ուղղություն դիտարկել Միջին Արևելքի (Կատար, ԱՄԷ, Քուվեյթ) շուկաները։

Սեմինարի ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի հիմնական առանձնահատկությունները, տեղական պարենային կորուստների և թափոնների մշակման, արժեքի վրա հիմնված շրջանաձև տնտեսության հիմնախնդիրները, ոլորտում առկա խոչընդոտներն ու հնարավորությունները։

Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները գյուղոլորտի բարեփոխումների, գյուղարտադրանքի արտահանման մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Սեմինարն ամփոփվել է ոլորտի առանցքային խնդիրների վերհանմանն ուղղված քննարկումով, որը հիմք կդառնա ազգային մակարդակում գյուղոլորտի զարգացման նոր քաղաքականության մշակման համար։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00