Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև

18 Հունիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգը քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԳՀՄ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով։

Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են հայեցակարգի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշել հայեցակարգի շրջանակում նախատեսվող գործողությունները։

Երկուստեք ընդգծվել է պարենային անվտանգության, ինչպես նաև ներառական տնտեսական աճի ապահովման նպատակով պետական մարմինների փոխկապակցված աշխատանքի, ինչպես նաև այդ գործընթացներում մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման կարևորությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի արդիականացմանը, պետական աջակցության գործող մեխանիզմների կատարելագործմանն ու գործիքակազմի բարելավմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար ոլորտի գրավչության բարձրացման հարցերին։

Փաստաթղթով կողմերը պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, նշված աշխատանքները ընթացիկ տարվա հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրականացնելու համար և մշակել նոր հայեցակարգի կառուցվածքը։ Բացի այդ, ՀԳՀՄ-ն նախարարությանը կաջակցի նաև հայեցակարգից բխող նոր միջոցառումների պլանի մշակմանը՝ տրամադրելով անհրաժեշտ առաջարկություններ։ Կողմերը շահագրգիռ կողմերի հետ համատեղ կիրականացնեն նոր հայեցակարգի նախագծի և միջոցառումների պլանի շուրջ անհրաժեշտ քննարկումներ։

Համագործակցության համար հիմք են հանդիսացել հետևյալ սկզբունքները՝ իրականացվող գործողություններն ուղղել պարենային անվտանգության համակարգի բարելավմանը և համընդհանուր խնդիրների լուծմանը, նախաձեռնություններում առաջնայնություն տալ պետություն-տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտներում գործող տնտեսավարողների և ազգաբնակչության առավել լայն շրջանակների համար:

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00