Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ավագ Ավանեսյանը մասնակցել են ազգային պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված աշխատաժողովին

16 Հունիսի, 2021

Հունիսի 15-ին ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի (UN Food Systems Summit 2021) շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվել է «ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողով. առաջարկություններ արդյունավետ գործողությունների և քաղաքականության վերաբերյալ» երկրորդ աշխատաժողովը:

Միջոցառումը գլխավորում էր Պարենային համակարգերի գագաթնաժողովի Ազգային ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որին մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, տեղական և միջազգային մի շարք շահագրգիռ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ, փորձագետներ։ Քննարկման համակարգողն էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Աշխատաժողովի առաջին փուլը նվիրված էր անվտանգ սննդի առկայություն ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, ինչպես նաև հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարար Արման Խոջոյանը նշել է․ «Առաջին քննարկման ժամանակ հնարավոր եղավ մի քանի կարևոր հարցերի շուրջ հստակեցնել առաջիկա անելիքները, հետևաբար այսօրվա օրակարագում ներառված են այն հարցերը, որոնք դեռ կարիք ունեն համատեղ քննարկելու և միասնական ուրվագծելու այն արդյունավետ ուղին և միջոցառումները, որոնք կօգնեն մեզ հիմնել պարենային կայուն համակարգեր՝ ապահովելով ներառական տնտեսական զարգացում»։

Արման Խոջոյանը նաև գոհունակությամբ նշել է, որ օրերս ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակ» փաստաթուղթը, որով սահմանվում է նոր կարևոր ուղենիշ ՀՀ և ՄԱԿ-ի միջև արդեն իսկ խորը համագործակցության ուղղությամբ։  

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն իր զեկույցում անդրադարձել է պարենային անվտանգության աջակցության պետության գործիքակազմին և  կարևորել ճիշտ պահին այդ գործընթացքում պետության միջամտությունը անհրաժեշտ գործիքակազմով։  Պետական աջակցության գործիքակազմի ներկայացման շրջանակներում խոսել է պետություն-մասնավոր հատված գործընկերության, հանրային ներդրումների, ինչպես նաև ոլորտի մասին իրազեկվածության բարձրացման գործում պետության դերի մասին։ 

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է հողային բարեփոխումների շրջանակում արդյունավետ գործողությունների իրականացմանը վերաբերող աշխատանքները և նախատեսվող քայլերը։

Միջոցառման ընթացքում Արման Խոջոյանը ներկայացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում» վերնագրով զեկույցը։ Ելույթում նշվել է, որ 2020 թ․ հունվարի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը»։ Զեկույցում ներկայացվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է մի շարք փոփոխություններ Հողային օրենսգրքում, ինչպես նաև մշակել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է համակարգային լուծումներ հողերի արդյունավետ օգտագործման։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի տարբերակը, հողի կատեգորիայի փոփոխման համար սահմանված Կառավարության նոր նախագիծը, ինչպես նաև GIS համակարգերի փորձնական կիրառման արդյունքները և այդ աշխատանքների ընդլայնման հնարավորությունները։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ելույթում նշել է․ «Կարծում եմ, որ մենք հաջողել ենք երկխոսության առաջին փուլում այն առումով, որ կարողացել ենք մեկտեղել ազգային և միջազգային շահակիցների ամենամեծ և ամենանպատակային խմբին, որոնք պատասխանատու են, ունակ և կամք ունեն ստեղծելու պարենային համակարգեր ներառական արժեշղթաների միջոցով»։ Ընդգծելով կրթության կարևոր դերը պարենային ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքում՝ Վարդան Ուռուտյանը շեշտել է, որ այս տեսանկյունից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը առանցքային դերակատարում ունի և պատվով կկատարի իր առաքելությունը։

«Enterprise Armenia» հիմնադրամի Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է պարենային համակարգերի փոխակերպման և արտահանման խթանման համար հանրային և մասնավոր գործընկերությունն ամրապնդելու վերաբերյալ զեկույց։

Ելույթներին հաջորդել են թեմայի շրջանակում ակտիվ քննարկումներ, մասնակիցներն ուղղել են իրենց հարցերը, ներկայացրել մի շարք առաջարկներ ոլորտի կարգավորման ու բարելավման ուղղությամբ։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00