Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստանալու առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, ըստ՝
Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար նախկինում հիմք էր հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` Հայաստան ժամանողների և Հայաստանից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ԱԱԾ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև 2013թ. «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները, ինչը ներկա պայմաններում բավարար ճշգրտություն չէր ապահովում զբոսաշրջության վիճակագրության վարման համար:
Զբոսաշրջության վիճակագրության բարելավման և սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացման, ինչպես նաև ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների իրականացման նպատակով մշակվել և դեռևս 2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N14 արձանագրային որոշումը։ Որոշմամբ նախատեսված համապատասխան համակարգչային ծրագրի կիրառման արդյունքում, արդեն իսկ 2020 թվականից սկսած, ներդրվել է առավելագույն ճշգրիտ տվյալներ ստանալու մեխանիզմը Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ։
Ներկայացնում ենք կատարելագործված ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները։