Վահան Քերոբյանը մասնակցել է «Տավուշի զարգացման ռազմավարությունը 2021-2025 թվականների համար. նորարարություն և դոնոր կազմակերպությունների դերը» 2-րդ ամենամյա համաժողովին

26 Մարտի, 2021

Մարտի 26-ին տեղի է ունեցել «Տավուշի զարգացման ռազմավարությունը 2021-2025 թվականների համար. նորարարություն և դոնոր կազմակերպությունների դերը» 2-րդ ամենամյա համաժողովը։

Համաժողովին մասնակցել են  ՀՀ պետական գերատեսչությունների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ( GIZ ), տեղական և միջազգային դոնոր  կազմակերպությունների, դեսպանությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզպետին և նրա թիմին նման միջոցառում կազմակերպելու համար, նշել, որ դա գնահատելի նախաձեռնություն է և պետք է այնպես անել, որպեսզի նախաձեռնությունը վարակիչ լինի բոլոր մարզերի համար և բոլոր մարզերի համար կազմակերպվեն նման միջոցառումներ։

«Պետք է փորձենք կոնսոլիդացնել բոլոր ուժերը վերականգնվելու համար։ Իհարկե,  Հայաստանի Հանրապետությունը երախտապարտ է բոլոր այն կազմակերպություններին, երկրներին, դեսպանատներին, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի զարգացման գործում։ Բոլորը գիտեն, թե որքան համագործակցող է մեր կառավարությունը բոլոր միջազգային կազմակերպությունների հետ․ փորձում ենք այնպես անել, որ մեր համագործակությունը միջազգային կազմակերպությունների հետ լինի առավելագույնս արդյունավետ, և, որ հասարակ մարդիկ իրենց կյանքում զգան էական տարբերություն։ Հենց դրան է ակնհայտորեն միտված այս համաժողովը․  մեր, մարզի և համայնքների համատեղ ջանքերը ձեզ հետ համագործակցության արդյունքում պետք է ուղղված լինեն հենց մարդկանց կյանքի բարելավմանը։ Կառավարությունն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ներդրումային միջավայրը բարելավելու, գյուղական համայնքներում տնտեսական ակտիվությունը ուժեղացնելու և, ընդհանարապես, համայնքները զարգացնելու ուղղությամբ։ Կան  բավական լավ գործող  սուբվենցիոն ծրագրեր, և մենք արդեն այս տարի սկսում ենք սուբինվեստիցիոն ծրագրերը, որոնց իմաստն այն է, որ կառավարությունը սկսելու է ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, որպեսզի թույլ տա նրանց ավելի լավ հասանելիություն ունենալու կապիտալին և գիտելիքին, որի արդյունքում հասարակ մարդկանց համար բիզնես անելու համար փողը չի լինի ամենամեծ խոչընդոտը՝ անհաղթահարելի խոչընդոտ, այսինքն՝ մենք թույլ կտանք, որպեսզի մարդիկ կարողանան արագ իրագործել իրենց գաղափարները», - նշել է նախարարը։  

«Իմ անունից, նախարարության, կառավարության անունից ցանկանում եմ ասել, որ մենք շատ բաց ենք և պատրաստ քննարկելու ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանում մարդկանց կյանքի բարելավմանը», - հավելել է նախարարը և միջոցառման մասնակիցներին մաղթել արդյունավետ օր և արգասավոր աշխատանք։

Համաժողովի աշխատանքն առցանց ողջունել են Հայաստանում ԵՄ  պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը/առցանց, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ուրիշներ։

Համաժողովի ընթացքում Տավուշի մարզում գործունեություն ծավալող կազմակերպություններին ներկայացվել է 2021-2025 թթ․-ի մարզային զարգացման ռազմավարության նախագիծը՝ համատեղ քննարկման և կարծիքներով փոխանակվելու համար։ Ներակայացվել է նաև դոնոր կազմակերպությունների կողմից Տավուշում իրականացվող ծրագրերի նոր շտեմարանն ու էլեկտրոնային քարտեզը։

Ծրագրերն այս տարի 32 տոկոսով կգերազանցեն 2020-ի ցուցանիշը: Նախատեսված է 44 միլիարդ դրամի ներդրում: Առաջնային ուղղություններն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և արդյունաբերությունը:

Միջոցառումը կազմակերպվել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00