Կայացել է քննարկում խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ

04 Մարտի, 2021

Մարտի 4-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում Հայաստանում գործող խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։  

Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի (BSO) ղեկավար Գևորգ Պողոսյանը, Տնտեսական մրցակցաության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի պատասխանատու աշխատակիցները և խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները:

Փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում ադրադարձ է եղել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլ խնդիրների, որոնց հանդիպում են ՓՄՁ սուբյեկտները:

Կազմակերպված քննարկման նպատակն էր՝ լսել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին, ներկայացնել վերջիններիս մատակարար ընկերությունների կողմից բարձրաձայնված խնդիրները և համատեղ գտնել առկա խնդիրների լուծման տարբերակներ։  

Կարծիքներ են փոխանակվել մատակարարումների դիմաց վճարման ժամկետներ սահմանելու, տեղական արտադրանքի իրացման, առևտրային ցանցերում գերփոքր և փոքր տնտեսվարողների կողմից առաջարկվող ապրանքների իրացման ժամանակ հարկման համակարգերի տարբերության պատճառով առաջացող խնդիրների, հարկման այլընտրանքային համակարգերի կիրառման հնարավորությունների, ապրանքների վերադարձելիության ժամկետների, մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է  խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների միջև բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:   

Հանդիպման ավարտին նշվել է, որ բարձրաձայնված խնդիրները կհավաքագրվեն և կուսումնասիրվեն, նմանատիպ հանդիպում կանցկացվի նաև մատակարարների հետ՝ թե՛ մատակարարների և թե՛ խոշոր ցանցերի համար ձեռնտու լուծումներ գտնելու համար։

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00