Կենդանիներին պատվաստողների ուսուցման ծրագրի մասնակիցները անասնաբուժական միջոցառումներ կիրականցնեն պետաջակցության ծրագրի շրջանակում

26 Փետրվարի, 2021

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ  փետրվարի 15-ից մեկնարկել է «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը: Ծրագրի առաջին խմբում ներառվել է Արարատի և Արագածոտնի մարզերից ընտրված 10 մասնակից, որոնցից քննական շեմը հաղթահարել է 8-ը:

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել դասընթացներն ավարտած մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

Դասընթացները հաջողությամբ ավարտած թեկնածուները կարող են պայմանագրեր կնքել Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի հետ և, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում, համայնքներում իրականացնել գյուղատնտեսական կենդանիների մի շարք հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ։

«Գաղտնիք չէ, որ համայնքներում մենք ունենք անասնաբույժների խնդիր և այս նախաձեռնությամբ մենք փորձում ենք ցանկացողներին հնարավորություն տալ անասնաբուժական միջոցառումներ իրականացնել պետական աջակցության ծրագրերի շրջանակում», - նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

Նախարարի տեղակալը նաև հույս է հայտնել, որ ծրագրի որոշ մասնակիցներ հետագայում կդիմեն Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ անասնաբուժական կրթություն ստանալու համար և հետագայում կհամալրեն անասնաբույժների շարքերը։

 «Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը նախադրյալներ է ստեղծելու պարենային և կենսաբանական անվտանգության խնդիրները բարելավելու համար։ Դուք շատ լավ գիտեք, որ կան տարբեր հիվանդություններ, համաճարակներ, և կանխարգելման առումով շատ կարևոր է ունենալ փորձառու մասնագետներ, ովքեր նախատեսված բոլոր գործառույթները կկարողանան ժամանակին և բարձր մակարդակով իրականացնել», - իր խոսքում նշել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար արդեն ցանկություն է հայտնել 50 դիմորդ։

Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից և նախատեսված են 10-հոգանոց խմբի համար։ Հաշվի առնբելով դիմորդների քանակը՝ դասընթացները կլինեն շարունակական։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00