Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները

08 Փետրվարի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։

Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության,  զբոսաշրջության ոլորտներում։

Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության վրա հիմնված նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պարբերական խորհրդակցությունների և աշխատանքների իրականացումը նորարարարության, գյուղատնտեսության, փոքր ջրամբարների, ներդրումների խթանման բնագավառում։ Այս տեսանկյունից Վահան Քերոբյանը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Investment Policy Review զեկույցի պատրաստումը և  առաջարկությունների մշակումը։

Նախարարը տեղեկացրել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարարը խոսել է Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ գաղափարի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը կիսվել է նաև Հայաստանում գործող ջրամբարների՝ այցելուների համար բաց լինելու գաղափարով, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։

Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է eRegulations էլեկտրոնային հարթակին և առաջարկել շարունակել խորացնել աշխատանքները ներդրումների խթանման և զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության և ներդրումների ոլորտի միջազգային փորձագետների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00