Քննարկվել է լիզինգի պետաջակցության ծրագրերի բարելավման հնարավորությունը

16 Դեկտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել  ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով։

Արման Խոջոյանը նշել է, որ լիզինգի ծրագրերի նկատմամբ ֆերմերները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում տարեցտարի այս ծրագրերի շահառուների թվի և ձեռքբերվող գյուղտեխնիկայի ու ագրոպարենային սարքավորումների համար տրամադրվող լիզինգի գումարի ավելացումը։

Այսպես, փոխնախարարի տեղեկացմամբ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական ծրագրով մեկնարկային 2018 թվականին տրամադրվել է շուրջ 30 մլն դրամի լիզինգ, 2019 թվականին՝ 2.7 մլրդ դրամի,  իսկ 2020 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է ավելի քան 5 մլրդ դրամի լիզինգի հայտ:

Փոխնախարարը նշել է նաև, որ լիզինգի մյուս՝ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրի շրջանակում 2018 թվականին տրամադրվել է շուրջ 882 մլն դրամ, 2019 թվականին՝ շուրջ 1.7 մլրդ դրամ, իսկ 2020 թ․հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 2․4 մլրդ դրամ։

«Հաշվի առնելով քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկները՝ մենք նպատակ ենք դրել վերանայել ու լրամշակել այս ծրագրերը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ընդունելի լինի նաև ծրագրերին մասնակից ֆինանսական կառույցների համար», - նշել է Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են լիզինգի ծրագրերի հավանական շահառուների կողմից բարձրացվող հարցերը, ներկայացվել են առաջարկներ ծրագրերի բարելավման վերաբերյալ։

Օրակարգային թեմաներից էին ծրագրի շրջանակներում ձեռքբերվող որոշ սարքավորումների արժեքների սահմանաչափի ավելացման, ծրագրով տրամադրվող սարքավորումների ցանկի ընդլայնման, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմանների երկարաձգման հնարավորությունը, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցման մեխանիզմների օգտագործումը և ծրագրերի այլ դրույթներին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Արման Խոջոյանը ներկաներին հավաստիացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի այս և պետական աջակցության այլ ծրագրերի բարեհաջող իրագործմանը։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00