Խաղաղ բնակավայրերի դիտավորյալ ոչնչացումը ծայրահեղ վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը․ Ավագ Ավանեսյանի ելույթը ՎԶԵԲ նիստին

08 Հոկտեմբերի, 2020

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ հոկտեմբերի 5-ից մեկնարկած տարեկան ժողովի շրջանակներում հոկտեմբերի 7-ին հեռավար կարգով կայացել է Կառավարիչների խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի վերաբերյալ, հաստատվել է Բանկի հաշվետվությունը:

Լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին մեր երկրի անդամակցությունից ի վեր առաջին անգամ է Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: Հիշեցնենք նաև, որ 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:

ՎԶԵԲ տարեկան ժողում Հայաստանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը: Վերջինս հանդես է եկել 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի և ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ ելույթով:

Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը և դրա արդյունքում երկարատև վերականգման խնդիրներին:

Հայաստանի ամբողջական ուղերձը առաջիկայում հասանելի կլինի ՎԶԵԲ պաշտոնական կայքում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ելույթի տեքստը․

 

Մեծարգո պարոն Նախագահող

Հարգելի պարոն Նախագահ

Անվանի կառավարիչներ և պատվիրակներ

Տիկնայք և պարոնայք

Պատիվ և մեծ հաճույք է ներկա գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 2020 թվականի տարեկան ժողովին և Հայաստանի Հանրապետության անունից դիմել ձեզ: Նախ ուզում եմ շնորհակալական խոսք հղել ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնակատար պարոն Յուրգեն Ռիգտերինքին, ինչպես նաև կառավարման թիմին՝ այսպիսի անկայուն ժամանակներում տարեկան ժողովը կազմակերպելու ջանքերի համար: Ցանկանում եմ նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տնօրենների կազմին՝ ավարտված տարվա համար:

Մենք նաև գնահատում ենք 2021-2025 թվականների Ռազմավարության և կապիտալի շրջանակի մշակման ջանքերը, մեր աջակցությունն ենք հայտնում Ռազմավարության և կապիտալի շրջանակին և հուսով ենք, որ բանկի ապացուցված արդյունավետությունը հնարավոր կդարձնի նախանշված նպատակները:

Հարգելի գրծընկերներ

Կարծում ենք, որ ներկայիս ընդգրկման երկրներում բանկի ներգրավվածությունն ավելի նախընտրելի ռազմավարություն է, որը կնպաստի վերոհիշյալ նպատակներին՝ նոր ծագող խոցելի կողմերի լուծման և հետկորոնավիրուսային վերականգնմանն աջակցելու համար, գուցե հարկ լինի ավելի շատ արտոնյալ ռեսուրսներ հատկացնել այն շրջաններին, որոնք առավելապես են տուժել, այս հնարավորությունը պետք է ուսումնասիրվի և գնահատվի:

Մենք նաև ողջունում ենք ՎԶԵԲ-ի արագ արձագանքը COVID-19 համաճարակի մարտահրավերներին: Բայց արագ արձագանքման օրակարգից զատ, մենք խորապես հավատում ենք, որ երկարաժամկետ վերականգնումն ու աճը հնարավոր կլինի ձեռք բերել տեխնոլոգիական փոփոխությունների, նորարարության, զարգացման և միջազգային արժեշղթաների խորացման միջոցով: Այս առումով չի կարելի գերագնահատել միջազգային ֆինանսական հաստատությունների և, մասնավորապես, ՎԶԵԲ-ի դերն ու ներկայիս ներդրումը:

Տիկնայք և պարոնայք

Մինչ մենք խոսում ենք համընդհանուր բարգավաճման և կայուն ապագայի աճի և արդյունավետ անցումային շրջանի մասին, որը մեզ սպասում է համաճարակի հաղթահարումից հետո, մինչ մենք խոսում ենք համագործակցության և ընդգրկվածության մասին, արդեն տասն օր է, ինչ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը պայքարում է հանուն կյանքի գոյության իրավունքի:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիան, որը թափ է հավաքել Թուրքիայի լիակատար և անմիջական աջակցությամբ և ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներով, վտանգել է ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցում են Սիրիայից և Լիբիայից ժամանած օտարերկրյա ահաբեկչները: Արցախի ժողովուրդը պաշտպանում է ոչ միայն իր անվտանգությունը, այլև պայքարում է համընդհանուր արժեքների, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար, նա դիմակայում է ահաբեկչությանը, բռնությանն ու ճնշումներին:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչերին՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են լայնածավալ ագրեսիան:

Խաղաղ բնակավայրերի դիտավորյալ ոչնչացումը և մարդկային կորուստները ծայրահեղ վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Բացասական հետևանքները, ցավոք, խորը և տևական կլինեն՝ պահանջելով մեղմման և հաղթահարման համար լայնածավալ քաղաքական և տնտեսական մոբիլիզացիա: Հակամարտության միայն խաղաղ լուծում ունենալու անհապաղ ընկալումը կենսական նշանակություն ունի, հակառակ դեպքում տարածաշրջանը կհայտնվի հումանիտար ճգնաժամի եզրին:

Հարգելի գրծընկերներ

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում այս կազմակերպության հիմնադիր սկզբունքներին: Մենք կապահովենք, որ ներկայիս մարտահրավերները մեզ չշեղեն աճի կանխորոշված ​​ընթացքից և ընդհանուր բարգավաճումից, մենք ակնկալում ենք ավելի արդյունավետ համագործակցություն և դրական ձեռքբերումներ:

Շնորհակալություն

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00