Կոտայքի մարզում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը

25 Սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 26-27-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:

Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Կանաչ ուսուցման կենտրոն» ՍՊԸ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Փառատոնը կուղեկցվի գյուղմթերքի տոնավաճառով, կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:

Միջոցառման ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխություն`«Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում , կհանձնվեն հատուկ մրցանակներ և նվերներ:

Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ:

Սեպտեմբերի 25-ին կայացել է փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի  բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Աժ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։

«Նման միջոցառումները հրաշալի հարթակ են ներկայացնելոu փոքր գյուղացիական տնտեսությունների արտադրանքը և կարող են խթան հանդիսանալ նրանց գործունեությունն ընդլայնելու համար։ Այս փառատոնը կարևորվում է նաև նրանով, որ քաղաքաբնակներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայկական գյուղի ավանդույթներին, որոնք մեր ժողովրդի համար ազգապահպան նշանակություն ունեն», - նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

Տիգրան Գաբրիելյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին փառատոնի շրջանակն ավելի կընդլայնվի և մասնակիցների թիվը կավելանա։

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն իր խոսքում ընդգծել է գյուղացու արդար աշխատանքը ներկայացնելու ու խրախուսելու կարևորությունը․ «Երկրի անվտանգության թիվ մեկ գրավականն ու երաշխիքը գյուղատնտեսությունն է, և հաղթող է այն պետությունը, որտեղ այն զարգացած է, անկախ է այն գյուղացին, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ և որպես անհատ ինքն իր օրվա հացի կերտողն ու ստեղծողն է։ Այս առումով մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում գյուղատնտեսությունը զարգանա», - նշել է նա։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսն իր հերթին շեշտել է, որ նման փառատոնները  անհրաժեշտ են Հայաստանում հատկապես օրգանական գյուղատնտեսությանն աջակցելու համար, որն, իր պատկերացմամբ, մեր երկրի ապագան է։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00