Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք

10 Սեպտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել են Կոտայքի մարզում ելակի արտադրությամբ զբաղվող «Էկոբերի» ընկերության ջերմոցային տնտեսություն, որտեղ ելակն  աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով։

Ընկերության հիմնադիր տնօրեն Դմիտրի Ալեկսեյենկոյի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ջերմատան տարածքով, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին, ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին։ Տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունում մշակվող հատապտուղը մասամբ իրացվում է ներքին, մասամբ՝ արտաքին շուկայում։ Ելնելով առկա պահանջարկից՝ առաջիկայում  նախատեսվում է կառուցել ևս մեկ ջերմատուն, իրացման վերաբերյալ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ։

Շրջայցի ընթացքում պաշտոնյաներն ընկերության տնօրենի հետ քննարկել են Հայաստանի ջերմոցաշինության ոլորտում գործող ծրագրերը, ներկայացրել ոլորտում ներգրավված տնտեսվարողներին տրամադրվող արտոնությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ջերմոցաշինության զարգացմանը և այս ուղղությամբ Հայաստանից ներդրումների ներգրավման հնարավորություններին։

«Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում արդեն նախանշել ենք այն ուղղությունները, որոնք այս տարվա ընթացքում պետք է, փոխադարձաբար քննարկելով, բարելավենք։ Բուսաբուծության ոլորտում եղած հաջողություններից մեկը, որն ուզում ենք Արցախի գործընկերներին ներկայացնել, ջերմոցային տնտեսություններն են, որոնք Հայաստանում բավական հաջողություններ են արձանագրել։ Մենք ցանկանում ենք մեր ոգևորությունը փոխանցել Արցախի գործընկերներին և մեր գործարար կազմակերպություններին համոզել, որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն զարգացնել նաև Արցախում», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Այնուհետև պաշտոնյաներն ուղևորվել են Արարատի մարզի Ջրաշեն համայնք, որտեղ պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնվել է «խելացի» անասնաշենք։   Գերմանական ծագման սիմենթալ տեսակի բարձր տոհմային ցուցանիշներով 27 երինջները ձեռք են բերվել օգոստոսին՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով։ Առաջիկայում նախատեսվում է ընդարձակել տնտեսությունը և կառուցել ևս մեկ անասնաշենք՝ նախատեսված մոտ 50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար։

Այցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Արցախի միջև ագրարային բնագավառում փոխգործակցության ընդլայնումն ու երկու հայկական պետություններում գյուղատնտեսական ծրագրերի ներդաշնակեցումը։

«Մեր ծրագրերի հետագա լրամշակման և բարելավման հարցում մենք աշխատում ենք հաշվի առնել Արցախի գործընկերների լավագույն փորձը, նաև մեզ մոտ կուտակված լավ փորձը փոխանցել նրանց, որպեսզի կարողանանք միասնական ուժերով լուծել պարենային ապահովության և սննդի անվտանգության խնդիրները։ Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է սահմանենք միասնական կանոններ և չափանիշներ, որպեսզի սպառողն ունենա անվտանգ սննդամթերք օգտագործելու հնարավորություն», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։  

Հայաստանում և Արցախում գյուղատնտեսական ծրագրերի համաքայլ իրականացումը կարևորել է նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարը։

«Գյուղատնտեսությունը Արցախի Հանրապետության տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկն է, և նրա զարգացման տեմպերից են մեծապես կախված մեր ազգաբնակչության կենսամակարդակն ու բարեկեցությունը։ Հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհի բազում մարտահրավերները՝ մենք ուղղակի պարտավոր ենք լիակատար ապահովել մեր երկու հայկական հանրապետությունների պարենային անվտանգությունը», - ընդգծել է Աշոտ Բախշիյանը։

Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Արցախում վերջերս վերանայվել են գործող պետական աջակցության ծրագրերն ու գործիքակազմը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկվել են աջակցության ծրագրերը համատեղելու միջոցները, որպեսզի հնարավոր լինի հասնել գերնպատակին՝ պարենային անվտանգության ապահովմանը և ունենալ զարգացած, ինտենսիվ գյուղատնտեսություն։

«Ընդհանրապես, մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է լինելու վերջնական արտադրանքի խրախուսման, ներդրումների ներգրավման և, որն ամենակարևորն է՝ ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ ոռոգման ենթակառուցվածքների կառուցմանն ու զարգացմանը», - ամփոփելով իր խոսքը՝ նշել է Աշոտ Բախշիյանը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00