Ֆինանսական կառույցների հետ քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը

07 Օգոստոսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի, ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների՝ «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ» ընկերությունների, «ԱԳԲԱ Լիզինգ», «Արմենիա լիզինգ քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները։  

 «Ագրոպարենային ոլորտի լիզինգի ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կարևոր ծրագրերից է,  և հատկանշական է,  որ 2020 թվականի առաջին կիսամյակում վերամշակման սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է շուրջ 1,5 անգամ ավելի շատ լիզինգ, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման համար առաջին կիսամյակում արդեն տրամադրվել է 284 լիզինգ՝ 20%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Մեր նպատակներից է պետական աջակցության ծրագրերը դարձնել առավելագույնս կիրառելի և հարմարավետ հնարավոր շահառուների համար», - նշել է Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պարզաբանել են, որ լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը, ինչպես նաև քննարկվել են ծրագրի հիմնական դրույթները, արտոնյալ պայմաններն ու ծրագրի շրջանակում կիրառվող գործիքակազմը։ Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են մի շարք առաջարկներ ծրագրի բարելավման ուղղությամբ։  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ կմշակվեն ծրագրով ձեռքբերվող ջերմոցային կոնստրուկցիաների, սառնարանային սարքավորումների և սպանդանոցային տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ իրավաբանական կարգավորումները, որոնք առաջիկայում կներառվեն ծրագրում՝ բացառելով ծրագրի իրականացման փուլում հնարավոր խոչընդոտները։

Արման Խոջոյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է հանգամանորեն ուսումնասիրել հանդիպման ընթացքում ներկայացված յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ծրագրի արդյունավետ իրականացմանը։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00