Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին» կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար

24 Հուլիսի, 2020

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով` «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝  27,750 հատ բժշկական դիմակ, 55,500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, իսկ օգոստոսին կտրամադրվի հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ:

Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի շրջանակներում:

Օժանդակության նպատակն է աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ին ՀՀ տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանն ու համավարակի տարածման կանխարգելմանը հետևյալ ուղղություններով.

- Անասնաբույժ-մասնագետների և համաճարակաբանների իրազեկում՝ համավարակի պայմաններում աշխատանքի անվտանգության կանոնների և անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ։

- Աշխատող անձնակազմի (անասնաբույժ-մասնագետներ և համաճարակաբաններ) անվտանգության ապահովում՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաներ։

- Անասնապահ տնտեսությունների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում՝ համավարակի պայմաններում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման առանձնահատկությունների և անվտանգության կանոնների վերաբերյալ:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին աջակցել համավարակի պայմաններում աշխատանքների անվտանգ և անխափան իրականացման հարցում:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00